Գործունեություն

Հայաստանում Եվրոպական միության առաքելության 1-ին տարեդարձը. նպաստելով մարդու անվտանգությանը և վստահության ամրապնդմանը
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ 1-ԻՆ ՏԱՐԵԴԱՐՁԸ. ՆՊԱՍՏԵԼՈՎ ՄԱՐԴՈՒ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ Եւ ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՄԱՆԸ
Մարտի 17, 2024

2024թ. մարտի 14-ին Երևանում հրավիրվեց կլոր սեղան քննարկում, որին ներկա էին Հայաստանում Եվրոպական միության առաքելության (ՀԵՄԱ) ղեկավար դոկտոր Մարկուս Ռիտերը, նրա թիմը և Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության Հայաստանի ազգային պլատֆորմի (ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ) ներկայացուցիչները։ Այս հանդիպումը նախաձեռնել էր «Խաղաղության երկխոսություն» ՀԿ նախագահ և ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ-ի ազգային համակարգող Էդգար Խաչատրյանը՝ Հայաստանում Եվրոպական միության առաքելության թիմի աջակցությամբ:

Ավելին

ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԶՈՐԱՑՈՒՄԸ ԹԱՏՐՈՆԻ ՄԻՋՈՑՈՎ․ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԻ ԱՄԱՌ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ

Հոկտեմբերի 15, 2023
Երիտասարդության հզորացումը թատրոնի միջոցով․ բացահայտումների ամառ Վանաձորում

2023 թվականի ամռանը «Խաղաղության երկխոսություն» հկ-ն մեկնարկեց մի նախաձեռնություն՝ Վանաձորի երիտասարդների զարգացումը խթանելու նպատակով։ Նիկոլա Տուրիերի և Ռիմա Գալստյանի գլխավորությամբ, «Մտագրոհի թատրոն» երիտասարդական խմբակը պատանիների համար դարձավ մի ակտիվ հարթակ՝ բացահայտելու իրենց ներուժը, ներգրավվելու տեղական ծրագրերում և դառնալու ակտիվ ու տեղեկացված քաղաքացիներ։

Ավելին

ՀԱՅ-ԱԴԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԱՌԱՋԱՑԱԾ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Օգոստոսի 30, 2023
Հայ-ադբեջանական հակամարտության արդյունքում առաջացած հասարակական կարիքների բացահայտմանն ուղղված համատեղ հանդիպում

Օգոստոսի 24-25-ին, «Խաղաղության երկխոսություն» հկ-ն Վրաստանի Թբիլիսի քաղաքում իրականացրեց տարածաշրջանային հանդիպում, որը միտված էր հայ-ադրբեջանական հակամարտության հետևանքով տուժած խմբերի հրատապ կարիքներն ուսումնասիրելու նպատակով պրակտիկ և փոխհամաձայնեցված մեթոդաբանության մշակմանը:

Ավելին

ԴԵՊԻ ՏԵւԱԿԱՆ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ. ԲԱՑԱՀԱՅՏԵԼՈՎ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՏՈՒԺԱԾՆԵՐԻ ԿԱՐԻՔՆԵՐԸ

Օգոստոսի 29, 2023
Դեպի տևական խաղաղություն. բացահայտելով հակամարտությունից տուժածների կարիքները

Օգոստոսի 19-20-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպությունն իրականացրեց ուսուցողական միջոցառում հետազոտական խմբին անհրաժեշտ մեթոդաբանությամբ և գործիքակազմով զինելու և հետագա քայլերի համար գործողությունների պլան մշակելու նպատակով։ Այս ջանքերն ամբողջությամբ ուղղված են հակամարտությունից տուժած հասարակությունների տարրական կարիքները բացահայտելուն, այդ թվում այն կարիքները, որոնք ձևավորում են անհատի աշխարհայացքը՝ անվտանգություն, բարեկեցություն, ազատություն և ինքնություն։

Ավելին

ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՎԱԾ ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԵՏԱԿԱՆ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ

Օգոստոսի 15, 2023
Հայրենադարձված ռազմագերիների իրավունքների պաշտպանությանն ուղղված առաջարկների վերաբերյալ պետական գերատեսչությունների արձագանքը

Վերոնշյալ կառույցներին խնդրել էինք տրամադրել իրենց գործառույթներին առնչվող առաջարկների վերաբերյալ եզրակացություն՝ հայրենադարձված նախկին ռազմագերիների իրավունքների պաշտպանությանն ուղղված առաջիկա համատեղ արդյունավետ քայլեր մշակելու նպատակով: Ստորև ներկայացնում ենք կառույցների արձագանքը:

Ավելին

ԿՈՆՏԱԿՏ 3.0 ԾՐԱԳՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

Մայիսի 25, 2023
Կոնտակտ 3.0 ծրագրի մեկնարկը. միջազգային քննարկում

«Խաղաղության երկխոսություն» հկ-ն իր գերմանական գործընկեր «Օվեն» հասարակական կազմակերպության հետ համատեղ 2023 թ.-ի մայիսի 8-12-ին Թբիլիսիում իրականացրեց միջազգային քննարկում, որը տեղի ունեցավ վերջերս մեկնարկած Կոնտակտ 3.0 ծրագրի շրջանակներում: Ներգրավելով Հայաստանը, Ադրբեջանը և Գերմանիան ներկայացնող երիտասարդ ակտիվիստների՝ ծրագրի անձնակազմն այս միջոցառմամբ նպատակ ուներ ստեղծել հարթակ, որտեղ հակամարտությունից տուժած երկրներից երիտասարդները կուսումնասիրեն անձնական և ազգային գերիշխող պատմույթները` առանձնացնելով այն կարիքահեն և մարդակենտրոն թեմաները, որոնց շուրջ կցանկանան աշխատել իրենց իսկ համայնքներում:

Ավելին