Մարդու իրավունքներ և Ժողովրդավարացում

Հայաստանում Եվրոպական միության առաքելության 1-ին տարեդարձը. նպաստելով մարդու անվտանգությանը և վստահության ամրապնդմանը
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ 1-ԻՆ ՏԱՐԵԴԱՐՁԸ. ՆՊԱՍՏԵԼՈՎ ՄԱՐԴՈՒ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ Եւ ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՄԱՆԸ
Մարտի 17, 2024

2024թ. մարտի 14-ին Երևանում հրավիրվեց կլոր սեղան քննարկում, որին ներկա էին Հայաստանում Եվրոպական միության առաքելության (ՀԵՄԱ) ղեկավար դոկտոր Մարկուս Ռիտերը, նրա թիմը և Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության Հայաստանի ազգային պլատֆորմի (ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ) ներկայացուցիչները։ Այս հանդիպումը նախաձեռնել էր «Խաղաղության երկխոսություն» ՀԿ նախագահ և ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ-ի ազգային համակարգող Էդգար Խաչատրյանը՝ Հայաստանում Եվրոպական միության առաքելության թիմի աջակցությամբ:

Ավելին

«ԽԵ»-Ի ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀՕԳՈՒՏ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՆՁՎԵՑ 2.520.157 ՀՀ ԴՐԱՄ

Հոկտեմբերի 17, 2021
Abstract vector created by vectorjuice - www.freepik.com

«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության աջակցությամբ 2021 թվականի հոկտեմբերի 07-ին թիվ ՎԴ/1362/05/18 վարչական գործով կայացված վճռի հիման վրա ՀՀ պաշտպանության նախարարությունից հարկադիր կատարման միջոցով հօգուտ քաղաքացի Ա.Ս.-ի բռնագանձվեց 2.520.157 ՀՀ դրամ գումար:

Ավելին

Ի՞ՆՉ ԱԿՆԿԱԼԵԼ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ ՄՏԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԻՑ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ, ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ

Հուլիսի 03, 2021
2020 թ.-ի սեպտեմբերի 27-ին սկսված հայ–ադրբեջանական 44-օրյա պատերազմում կրած պարտության հետևանքով ստեղծված ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման նպատակով 2021 թ.-ի հունիսի 20-ին Հայաստանում անցկացվեցին արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

«Խաղաղության երկխոսություն»- ն ուսումնասիրել է ԱԺ անցած քաղաքական միավորների նախընտրական ծրագրերը, քարոզարշավի ընթացքում այս ուժերի ներկայացուցիչների կողմից արված հայտարարությունները, հարցազրույցները և քաղաքական բանավեճերի ընթացքում հնչեցված գաղափարներն ու մտքերը՝ պարզելու համար, թե որո՞նք են ճգնաժամի հաղթահարման վերաբերյալ այդ ուժերի տեսլականները, խնդիրների լուծման հնարավոր ճանապարհները:

Ավելին

«ՀԵՌԱՆԿԱՐ» ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

Ապրիլի 16, 2021
Միջոցառումն իրականացվել է «Հաշտեցման ռեսուրսներ» (Conciliation Resources) կազմակերպության հետ համագործակցությամբ և Եվրամիության ֆինանսական աջակցությամբ:

Այս երկօրյա հանդիպման նպատակն էր խթանել 44-օրյա պատերազմի արդյունքում ձևավորված նոր իրավիճակում անվտանգության, մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության մարտահրավերների հաղթահարման հնարավոր ճանապարհների վերաբերյալ հանրային դիսկուրսի ձևավորումը:

Ավելին

«ԽՈՇՏԱՆԳՈՒՄՆԵՐԻ ԱՐԳԵԼՔԸ». ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ ԶՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Մարտի 24, 2021
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում զորակոչիկների համար պատրաստված մի տեսանյութ, որը պատմում է զինվորական ծառայության ընթացքում խոշտանգումներից և նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունքի, դրա ապահովման ուղղությամբ պետության պարտավորությունների և այդ իրավունքի խախտումը կանխելու նպատակով իրականացվող հնարավոր գործողությունների մասին: Տեսանյութը պատրաստվել է «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության կողմից՝ Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի կողմից տրամադրված դրամաշնորհի շրջանակներում։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում զորակոչիկների համար պատրաստված մի տեսանյութ, որը պատմում է զինվորական ծառայության ընթացքում խոշտանգումներից և նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունքի, դրա ապահովման ուղղությամբ պետության պարտավորությունների և այդ իրավունքի խախտումը կանխելու նպատակով իրականացվող հնարավոր գործողությունների մասին:

Ավելին

ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԲԽՈՂ 2020-2022 ԹԹ. ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Մարտի 11, 2021
© 2021. ՆԿԱՐԱԶԱՐԴՈՒՄԸ՝ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԿ

Սույն զեկույցը հիմնված է 2020թ. հունվարի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում պաշտպանական ոլորտին առնչվող գործողությունների կատարման ընթացքի դիտարկման արդյունքների վրա։

Ավելին