Կարողությունների զարգացում

Լուսանկար` © 2017, “Ստեղծագործական ռազմավարացում”: Հեղինակ` Լյուբով Մարտինեց, Կիեւ (Ուկրաինա):
ԱՐԵՆԱՅԻ «ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱՑՈՒՄ» ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ
Օգոստոսի 26, 2017

«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության եւ իր գերմանական գործընկեր ՕՎԵՆ-ի կողմից իրականացվող «ԱՐԵՆԱ. Համայնքային թատրոն եւ հանրային արվեստ» ծրագրի շրջանակներում վերջին համատեղ հանդիպումը կայացավ օգոստոսի 14-21-ն «Խաղաղության եւ հակամարտությունների լուծման» ավստրիական ուսումնասիրությունների կենտրոնում (ASPR)՝ Շտադտշլայնինգում։ «Ստեղծագործական ռազմավարացում» խորագիրը կրող 7-օրյա ամառային դպրոցի ընթացքում ՌԴ-ն (Սանկտ Պետերբուրգը, Նովոչերկասկն ու Չեչնիան), Ուկրաինան, Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը ներկայացնող 41 ակտիվիստներ համատեղ աշխատեցին սեփական պրոակտիվ խաղաղասիրական ռազմավարությունների ստեղծման վրա։

Դիտել ավելին

ԵՐԵՔ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ՝ ՄԵԿ ՖԻԼՄՈՒՄ

Սեպտեմբերի 16, 2013
my_story

Կազմակերպիչների ընկալմամբ, երիտասարդներին վավերագրական ֆիլմերի նկարահանման հմտություններ ձեռք բերելու գործում աջակցելը հնարավորություն կտա նրանց իրենց պատմությունները սեփական մեդիա արտադրության միջոցով փոխանցելով իրենց շրջապատին՝ դիմակայելու պատմական մանիպուլյացիաներին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ ներգրավված հասարակություններում միմյանց նկատմամբ թշնամու կերպարի ձեւավորմանը: Դասընթացի ընթացքում մասնակիցները մշակեցին երեք վավերագրական ֆիլմի սցենար եւ, ստացած գիտելիքներն օգտագործելով, նկարարահանեցին երեք վավերագրական ֆիլմ:

Դիտել ավելին

«ԵՍ ԵՒ ԻՄ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ»

Հունիսի 13, 2013
roof

«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված հերթական դասընթացն ավարտվեց․ հունիսի 25-ից հուլիսի 3-ը Թբիլիսիում կայացած, վավերագրական ֆիլմերի վերաբերյալ դասընթացին մասնակցելու հնարավորություն ստացավ ԼՂ հակամարտությունում ներգրավված հասարակությունները ներկայացնող 12 երիտասարդ:

Դիտել ավելին