space header ՀՀ, 2001, ք. Վանաձոր; Տիգրան Մեծի 71, բն. 1;
Հեռ.՝: +374 322 4 60 59
space
space գլխավոր էջ | մեր մասին | նորություններ | մեր գործունեությունը | հրապարակումներ | մեր գործընկերները կապ | քարտեզ | անգլերեն | հայերեն space
logo_eng index index Date Book
left middle middle right
publications news activity archive
       
book
 
Տարեկան զեկույց/2009
 
Ստորեւ ներկայացվում է խաղաղասիրական գործընթացների հետ կապված տեղական, տարածաշրջանային, միջազգային նորությունների լրահոս:
space
 

06 Մարտ, 2010
ԱՐՏԱԿ ՇԱՔԱՐՅԱՆ. «ՀՐՃՎԱՆՔԻ ՈՐԵւԷ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԻՔ ՉԿԱ»
դիտումների քանակը` 193

Այսօր թուրքագետ Արտակ Շաքարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ մարտի 4-ին ԱՄՆ Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանությունը ճանաչման վերաբերյալ բանաձևի ընդունման փաստին, և նշեց, որ 2007 թ.-ին նույնը կատարվեց նաև այն ժամանակ` 21 դեմ և 27 կողմ ձայների համամասանությամբ անցավ բանաձևը:
«Ընդհանուր առմամբ` սպասվում էր, որ Օբամայի վարչակարգը պետք է ճնշում գործադրի Թուրքիայի վրա: Որովհետև սա ոչ պարտավորեցնող որոշում է. պարզապես որոշում է, որ հարցը տարվի Կոնգրեսի քննարկման»,- նշեց թուրքագետը:

Ըստ բանախոսի, Հայաստանը կարող է «ցնծության նոտաներ ունենալ», երբ Նենսի Փելոսին բանաձը մտցնի ԱՄՆ Կոնգրես քննարկման և Կոնգրեսը հավանության արժանացնի այն:

«Մենք 5 փուլանոց ռազմավարությանը ընդամենը առաջին և համեմատաբար ամենահեշտ փուլն ենք հաղթահարել և դեռ երկար ճանապարհ ունենք դեպի առաջ»,- ընդգծեց Արտակ Շաքարյանը և հավելեց, որ եթե Կոնգրեսը հավանության արժանացնի բանաձևը, հետո այն պետք է ուղարկվի Սենատ, Սենատում Արտաքին հանձնաժողովում քննարկում պետք է տեղի ունենա, որտեղ կքննարկվի, թե արդյոք արժի՞ հարցը մտցնել Սենատի ընդլայնված քննակման: Այնուհետև Սենատը պետք է քննարկի բանաձևը, որից հետո պետք է ստորագրելու համար Բարաք Օբամային ներկայացվի:

Աղբյուր՝ http://www.aysor.am/



Առաջարկում ենք կարդալ նաև:
 
space

Շահերի պաշտպանություն

07 Սեպտեմբեր, 2010
«ՈՉ ՊԱՏԵՐԱԶՄ, ՈՉ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ» ՖԻԼՄԻ ԴԻՏՈՒՄ՝ «ԶԱՆԳԱԿԻ» ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՀԱՄԱՐ
դիտումների քանակը` 48

«Խաղաղության երկխոսության» կողմից «Խաչվող ուղիներ» հկ-ում օգոստոսի 2-ին կազմակերպված կինոդիտումից հետո, «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության անդամ Վահագն Անտոնյանի, ադրբեջանական AzTV հեռուստաընկերության աշխատակից Ասեֆ Գուլիեւի հետ համատեղ նկարահանած «Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» ֆիլմի դիտում-քննարկում կազմակերպվեց նաեւ «Զանգակատուն» բարեգործական հիմնադրամի Վանաձորի «Զանգակ» սոցիալական ծառայությունների կենտրոնի շահառու խմբի համար:    մանրամասներ»
 
space
         
 
arm
eng  
         

 
 
Արխիվում տեղադրված նորությունները, տեղեկություններն ու հրապարակումներն ըստ տարվա եւ ամսվա կարելի է հեշտորեն գտնել՝ օգտագործելով որոնման հնարավորությունը:
Support Peace Dialogue
       
ready more partners coucasus
       

Այս սյունը կազմակերպության գործունեությանը վերաբերվող եւ կատարվելիք միջոցառումների ազդարարն է:

 
announcements
 
youtube
 
twitter

26 Օգոստոս, 2010
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԴՄԻՏՐԻ ՄԵԴՎԵԴԵՒԻ ԵՌՕՐՅԱ ԱՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆ
դիտումների քանակը` 83

Օգոստոսի 19-ին կառավարության մի շարք ներկայացուցիչների ուղեկցությամբ պաշտոնական այցով Երեւան ժամանեց Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւը: Այցի նպատակն էր հայ-ռուսական ռազմական համագործակցության ամրապնդումը եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ոչ պաշտոնական գագաթաժողովին մասնակցությունը:    մանրամասներ»

20 Օգոստոս, 2010
ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆ՝ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ
դիտումների քանակը` 132

Գարիկ Գրիգորյանը (անուն-ազգանունը փոխված է՝ նրա խնդրանքով) 35-ամյա, թավ մորուքով եւ վանականի սեւ հագուստով թբիլիսաբնակ մի հայ, իրեն ուղղափառ քրիստոնյա է համարում: Նա վրացական եկեղեցի է այցելում եւ անգամ մի փոքրիկ պաշտոն ունի այնտեղ: Ցանկացավ անճանաչելի մնալ՝ քանի որ, ինչպես ինքը բացատրեց, ցանկանում է խուսափել սին փառքից:    մանրամասներ»
 
space

Միջազգային գործընկերներ

ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ԽԱՂԱՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԵՒ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ - PATRIR
դիտումների քանակը` 567

Ռումինիայի Խաղաղ գործողությունների, դասընթացների եւ հետազոտությունների ինստիտուտը ճանաչվել է առաջատար կազմակերպություն խաղաղասիրական, հակամարտությունների տրանսֆորմացիայի, բռնությունների կանխման եւ հետպատերազմյան վերականգնման գործընթացներում:    մանրամասներ»
 
space
caucasus
       
space գլխավոր էջ | մեր մասին | նորություններ | մեր գործունեությունը | հրապարակումներ | մեր գործընկերները կապ | քարտեզ | անգլերեն | հայերեն space
left middle middle right
space © 2008 Խաղաղության երկխոսություն ՀԿ; Ձեւավորում ՝ «Master» Վեբ-ստուդիա Ծրագրավորում՝ Էդգար Մարուքյան space