ՄԻ և Ժողովրդավարացում
21 Ապրիլ, 2010
«ԳԵՆԴԵՐ ԵՒ ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ԻՐԱՎԱՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆ» ԹԵՄԱՅՈՎ ՀԵՌՈՒՍՏԱՀԱՂՈՐԴՈՒՄ՝ «ՄԻԳ-TV»-Ի ՈՒՂԻՂ ԵԹԵՐՈՒՄ
դիտումների քանակը` 337

Վանաձորի «ՄԻԳ-TV» հեռուստալիքի «Մեր իրավունքները» հաղորդաշարի շրջանակներում, 2010թ. ապրիլի 14-ին կայացած,
«Գենդեր եւ գենդերային իրավահավասարություն» թեմայով հերթական հաղորդման հյուրն էր նաեւ «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության տնօրեն Էդգար Խաչատրյանը: «Գերման Մարշալ» հիմնադրամի «Սեւծովյան տարածաշրջանային համագործակցություն» ծրագրի շրջանակներում իրականացվող «Մեր իրավունքները» հաղորդաշարը նպատակ ունի բարձրացնել Վանաձոր քաղաքի բնակիչների իրավագիտակցության մակարդակը մարդու իրավունքների վերաբերյալ՝ քաղաքացիների իրազեկման միջոցով:
մանրամասներ»Խաղաղասիրական նախաձեռնությունների աջակցություն
16 Օգոստոս, 2010
«ՄԵԿ ՕՐ ԸՆԿԵՐՆԵՐԻՍ ՀԵՏ». ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ ՆՇՎԵՑ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ
դիտումների քանակը` 289

Վանաձորցի երիտասարդներն օգոստոսի 11-ին, Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքում կայացած լուսանկարչական ցուցահանդեսով եւ համերգով նշեցին Երիտասարդների միջազգային օրը: Երիտասարդների միջազգային օրն առաջին անգամ էր նման շուքով նշվում Վանաձորում, իսկ վերջին մի քանի տարվա ընթացքում, ինչպես հավաստեցին միջոցառման մասնակիցները, երիտասարդական նման ակտիվ եւ մարդաշատ միջոցառում չէր եղել. 500-ից ավելի մարդ դիտեց լուսանկարներն ու ներկա գտնվեց համերգին:
մանրամասներ»Կարողությունների զարգացում
06 Մայիս, 2010
ՔՈՒԹԱԻՍԻՆ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ՀԱՅ, ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԵՒ ԱԲԽԱԶ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ
դիտումների քանակը` 317

2010թ. մայիսի 1-2-ը Վրաստանի Քութաիսի քաղաքում «Սուխումի» հիմնադրամի կողմից անցկացվեց «Հարավային Կովկասի երիտասարդության դերը հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում. Մասնակցության ուղիների որոնում» թեմայով առաջին դասընթացը, որի նպատակն էր միավորել Հարավային Կովկասի երիտասարդությանը՝ նրանց խաղաղասիրական գործընթացներում ակտիվորեն ներգրավելու համար: Դասընթացը կազմակերպվել եւ անց էր կացվում Օմնիբուս 1325 միջազգային խաղաղասիրական ցանցի աջակցությամբ:
մանրամասներ»Շահերի պաշտպանություն
05 Օգոստոս, 2010
ԿԻՆՈԴԻՏՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ
դիտումների քանակը` 232

«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության անդամ Վահագն Անտոնյանի, AzTV հեռուստաընկերության ռազմահայրենասիրական ծրագրերի բաժնի խմբագիր Ասեֆ Գուլիեւի հետ համատեղ նկարահանված
«Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» ֆիլմի դիտում-քննարկում կայացավ «Խաչվող ուղիներ» հասարակական կազմակերպությունում՝ օգոստոսի 2-ին: Դիտումը կազմակերպվել էր «Խաչվող ուղիներ»-ի նախաձեռնությամբ՝ հկ-ի շահառու հանդիսացող երիտասարդներից ձեւավորված առաջնորդների խմբի անդամների համար:
մանրամասներ»