Տեղեկատվություն եւ նորություններ՝ քաղաքացիական խաղաղասիրական նախաձեռնությունների նկատմամբ հասարակական կազմակերպության դիրքորոշման, հասարակական դերակատարում ունեցող նախաձեռնություններին մեր աջակցության վերաբերյալ:
01 Մարտ, 2010 ՔՆՆԱՐԿՈՒՄ ՍՊԻՏԱԿՈՒՄ՝ ՀԱՅ-ԹՈՒՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԵՄԱՅՈՎ դիտումների քանակը` 360
Փետրվարի 26-ին Լոռու մարզի Սպիտակ քաղաքում տեղի ունեցավ հասարակական քննարկում «Թուրքիայի արտաքին քաղաքականության հիմնական փոփոխությունները եւ հայ-թուրքական հարաբերությունների վերջին զարգացումները» թեմայով: Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի կողմից նախաձեռնված միջոցառումն իրականացվեց վանաձորյան «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության աջակցությամբ: Նմանատիպ քննարկում «ՊԽԼԻ»-ի հայաստանյան գրասենյակի կողմից արդեն իրականացվել էր Շիրակի մարզում, Գյումրիում:
Մարզային քննարկումների այս շարքը միտված է ապակենտրոնացնելու Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ քննարկումների «երեւանյան մենաշնորհը», բարձրացնելու մարզերում բնակվող հասարակության մասնակցությունը հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանն ուղղված հասարակական եւ քաղաքական գործընթացներում, լսելի դարձնելու մարզերի բնակչության ձայնն այս հարցի վերաբերյալ որոշումների կայացման գործում:
Սպտակում կայացած քննարկմանը մասնակցեց 28 քաղաքացի՝ Լոռու մարզի Վանաձոր եւ Սպիտակ քաղաքների լրատվամիջոցների, տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ՝ ուսանողներ, դասախոսներ եւ ուսուցիչներ:
«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության ղեկավար Էդգար Խաչատրյանի ներածական խոսքից եւ բանախոսներին ներկայացնելուց հետո, Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ղազարյանը խոսեց կազմակերպության գործունեության, իրականացվող Հարավկովկասյան «Կամուրջների կառուցում/ներուժի հզորացում» ծրագրի, եւ դրա շրջանակներում տեղի ունեցող միջոցառումների նպատակների ու խնդիրների մասին: Նրան հաջորդեց թուրքագետ, վերլուծաբան, Եվրասիա համագործակցության հիմնադրամի «Հայ-թուրքական» ծրագրի պատասխանատու Արտակ Շաքարյանի զեկույցը: Իր զեկույցում նա անդրադարձավ Հայաստանում եւ Թուրքիայում տեղի ունեցող զարգացումների ազդեցությանը հայ-թուրքական հարաբերությունների ընթացքի վրա, բարելավման գործընթացին նպաստող եւ խոչընդոտող գործոններին, ինչպես նաեւ՝ մոտ ապագայի սպասելիքներին:
Քննարկմանը մասնակցած «LoriTV» հեռուստառադիոընկերության լրագրողների կողմից պատրաստված, փետրվարի 26-ին եթեր արձակված հեռուստանյութը:
Ելույթների ավարտից հետո մասնակիցներին հնարավորություն տրվեց հուզող տարաբնույթ հարցերն ուղղել բանախոսներին, որին զուգահեռաբար ծավալվեց մտքերի ակտիվ փոխանակություն:
26 Օգոստոս, 2010 ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԴՄԻՏՐԻ ՄԵԴՎԵԴԵՒԻ ԵՌՕՐՅԱ ԱՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆ դիտումների քանակը` 94
Օգոստոսի 19-ին կառավարության մի շարք ներկայացուցիչների ուղեկցությամբ պաշտոնական այցով Երեւան ժամանեց Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւը: Այցի նպատակն էր հայ-ռուսական ռազմական համագործակցության ամրապնդումը եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ոչ պաշտոնական գագաթաժողովին մասնակցությունը: մանրամասներ»
Արխիվում տեղադրված նորությունները, տեղեկություններն ու հրապարակումներն ըստ տարվա եւ ամսվա կարելի է հեշտորեն գտնել՝ օգտագործելով որոնման հնարավորությունը:
Այս սյունը կազմակերպության գործունեությանը վերաբերվող եւ կատարվելիք միջոցառումների ազդարարն է:
16 Օգոստոս, 2010 «ՄԵԿ ՕՐ ԸՆԿԵՐՆԵՐԻՍ ՀԵՏ». ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ ՆՇՎԵՑ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ դիտումների քանակը` 289
Վանաձորցի երիտասարդներն օգոստոսի 11-ին, Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքում կայացած լուսանկարչական ցուցահանդեսով եւ համերգով նշեցին Երիտասարդների միջազգային օրը: Երիտասարդների միջազգային օրն առաջին անգամ էր նման շուքով նշվում Վանաձորում, իսկ վերջին մի քանի տարվա ընթացքում, ինչպես հավաստեցին միջոցառման մասնակիցները, երիտասարդական նման ակտիվ եւ մարդաշատ միջոցառում չէր եղել. 500-ից ավելի մարդ դիտեց լուսանկարներն ու ներկա գտնվեց համերգին: մանրամասներ»
15 Հուլիս, 2010 «ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ» դիտումների քանակը` 243
Իմ նկատառումների համաձայն, երբ դիտում ես հայկական նորություններն, առավել շատ կարելի է հանդիպել «Ադրբեջան», «Թուրքիա» բառերին, քան «Հայաստան», ընդ որում, հիմնականում՝ բացասական երանգներով եւ, որ ամենախնդրահարույցն է, գրեթե միշտ որպես նպատակ ունենալով հասարակության մեջ թշնամու կերպարն ավելի խորացնելը: Թշնամու կերպարի ձեւավորվումն, այնուամենայնիվ, չի սահմանափակվում միայն նորություններով կամ իշխանությունների կողմից վերահսկվող լրատվամիջոցներով: մանրամասներ»
ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ԽԱՂԱՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԵՒ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ - PATRIR դիտումների քանակը` 575
Ռումինիայի Խաղաղ գործողությունների, դասընթացների եւ հետազոտությունների ինստիտուտը ճանաչվել է առաջատար կազմակերպություն խաղաղասիրական, հակամարտությունների տրանսֆորմացիայի, բռնությունների կանխման եւ հետպատերազմյան վերականգնման գործընթացներում: մանրամասներ»