space header ՀՀ, 2001, ք. Վանաձոր; Տիգրան Մեծի 71, բն. 1;
Հեռ.՝: +374 322 4 60 59
space
space գլխավոր էջ | մեր մասին | նորություններ | մեր գործունեությունը | հրապարակումներ | մեր գործընկերները կապ | քարտեզ | անգլերեն | հայերեն space
logo_eng index index Date Book
left middle middle right
publications activity news archive
space կարողությունների զարգացում | ՄԻ եւ դեմոկրատիզացիա |
խաղաղասիրական նախաձեռնություններ
| շահերի պաշպանություն
   
       
book
 
Տարեկան զեկույց/2009
 

Շահերի պաշտպանություն

Կոնֆլիկտից տուժածների շահերի պաշտպանությանն ուղղված կազմակերպության գործունեության վերաբերյալ տեղեկատվություն եւ նորություններ:
space
 

09 Փետրվար, 2010
ԿԿԱԶՄԱԿԵՐՊՎԵՆ ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՖԻԼՄԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ-ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ
դիտումների քանակը` 416

«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունը նախատեսում է «Եվրասիա» համագործակցության հիմնադրամի ֆինանսավորմամբ նկարահանված հայ-ադրբեջանական համատեղ ֆիլմի ցուցադրություն-քննարկումներ կազմակերպել:
2009թ. փետրվարին, հայ-ադրբեջանական հարաբերությունների օբյեկտիվ լուսաբանման նպատակով լրագրողների կարողությունները զարգացնելուն միտված, «Եվրասիա» համագործակցության հիմնադրամի կողմից կազմակերպված «Հակամարտությունների լուսաբանման սկզբունքներն ու չափանիշները» խորագրով սեմինարին մասնակցելուց հետո, «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության անդամ Վահագն Անտոնյանն իր ադրբեջանցի գործընկերոջ՝ AzTV հեռուստաընկերության ռազմահայրենասիրական բաժնի խմբագիր Ասեֆ Գուլիեւի հետ մշակեցին համատեղ ֆիլմի սցենար: «Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» վերնագրով ֆիլմը նախորդ տարվա ընթացքում զուգահեռ նկարահանվեց Հայաստանում եւ Ադրբեջանում, համատեղ մոնտաժվեց՝ Թբիլիսիում:

Ըստ ծրագրի մասնակից Վահագն Անտոնյանի, ղարաբաղյան պատերազմից տուժածների մասին պատմող վավերագրական ֆիլմով նրանք փորձել են ցույց տալ, թե ինչ է պատերազմը, նրա հետեւանքներն ու պատերազմական արհավիրքները՝ կոնկրետ ճակատագրերի, մարդկային պատմությունների օրինակով, հույսով, որ արդյունքում կմեղմվի Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքացիների մոտ միմյանց նկատմամբ արմատացած թշնամու կերպարը:

Արդեն պատրաստի ֆիլմը, որում տեղ են գտել Հայաստանից եւ Ադրբեջանից երկուական հերոսների կողմից հակամարտության ընթացքում իրենց տեսածի ու ապրածի, ունեցած կորուստների ու պատերազմի մասին անցյալում եւ ներկայում ունեցած վերաբերմունքի մասին պատմությունները, նախատեսվում է ցուցադրել Հայաստանում եւ Ադրբեջանում, նպատակ ունենալով երկու երկրների հասարակությունների ուշադրությունը բեւեռել ղարաբաղյան հակամարտության արդյունքում ամենաշատը տուժածների՝ նախկին զինվորականների, վիրավորվածների, փախստականների եւ ռազմագերիների ունեցած խնդիրների, կրակի գծի երկու կողմներում առկա հիմնախնդիրների ընդհանրության վրա:

 
space

26 Օգոստոս, 2010
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԴՄԻՏՐԻ ՄԵԴՎԵԴԵՒԻ ԵՌՕՐՅԱ ԱՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆ
դիտումների քանակը` 83

Օգոստոսի 19-ին կառավարության մի շարք ներկայացուցիչների ուղեկցությամբ պաշտոնական այցով Երեւան ժամանեց Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւը: Այցի նպատակն էր հայ-ռուսական ռազմական համագործակցության ամրապնդումը եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ոչ պաշտոնական գագաթաժողովին մասնակցությունը:    մանրամասներ»
 
space
         
 
arm
eng  
         

 
 
Արխիվում տեղադրված նորությունները, տեղեկություններն ու հրապարակումներն ըստ տարվա եւ ամսվա կարելի է հեշտորեն գտնել՝ օգտագործելով որոնման հնարավորությունը:
Support Peace Dialogue
       
ready more partners coucasus
       

Այս սյունը կազմակերպության գործունեությանը վերաբերվող եւ կատարվելիք միջոցառումների ազդարարն է:

 
announcements
 
youtube
 
twitter

07 Սեպտեմբեր, 2010
«ՈՉ ՊԱՏԵՐԱԶՄ, ՈՉ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ» ՖԻԼՄԻ ԴԻՏՈՒՄ՝ «ԶԱՆԳԱԿԻ» ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՀԱՄԱՐ
դիտումների քանակը` 44

«Խաղաղության երկխոսության» կողմից «Խաչվող ուղիներ» հկ-ում օգոստոսի 2-ին կազմակերպված կինոդիտումից հետո, «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության անդամ Վահագն Անտոնյանի, ադրբեջանական AzTV հեռուստաընկերության աշխատակից Ասեֆ Գուլիեւի հետ համատեղ նկարահանած «Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» ֆիլմի դիտում-քննարկում կազմակերպվեց նաեւ «Զանգակատուն» բարեգործական հիմնադրամի Վանաձորի «Զանգակ» սոցիալական ծառայությունների կենտրոնի շահառու խմբի համար:    մանրամասներ»

 

05 Օգոստոս, 2010
ԿԻՆՈԴԻՏՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ
դիտումների քանակը` 227

«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության անդամ Վահագն Անտոնյանի, AzTV հեռուստաընկերության ռազմահայրենասիրական ծրագրերի բաժնի խմբագիր Ասեֆ Գուլիեւի հետ համատեղ նկարահանված «Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» ֆիլմի դիտում-քննարկում կայացավ «Խաչվող ուղիներ» հասարակական կազմակերպությունում՝ օգոստոսի 2-ին: Դիտումը կազմակերպվել էր «Խաչվող ուղիներ»-ի նախաձեռնությամբ՝ հկ-ի շահառու հանդիսացող երիտասարդներից ձեւավորված առաջնորդների խմբի անդամների համար:    մանրամասներ»
 
space

ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ԽԱՂԱՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԵՒ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ - PATRIR
դիտումների քանակը` 567

Ռումինիայի Խաղաղ գործողությունների, դասընթացների եւ հետազոտությունների ինստիտուտը ճանաչվել է առաջատար կազմակերպություն խաղաղասիրական, հակամարտությունների տրանսֆորմացիայի, բռնությունների կանխման եւ հետպատերազմյան վերականգնման գործընթացներում:    մանրամասներ»
 
space
caucasus
       
space գլխավոր էջ | մեր մասին | նորություններ | մեր գործունեությունը | հրապարակումներ | մեր գործընկերները կապ | քարտեզ | անգլերեն | հայերեն space
left middle middle right
space © 2008 Խաղաղության երկխոսություն ՀԿ; Ձեւավորում ՝ «Master» Վեբ-ստուդիա Ծրագրավորում՝ Էդգար Մարուքյան space