space header ՀՀ, 2001, ք. Վանաձոր; Տիգրան Մեծի 71, բն. 1;
Հեռ.՝: +374 322 4 60 59
space
space գլխավոր էջ | մեր մասին | նորություններ | մեր գործունեությունը | հրապարակումներ | մեր գործընկերները կապ | քարտեզ | անգլերեն | հայերեն space
logo_eng index index Date Book
left middle middle right
publications activity news archive
space կարողությունների զարգացում | ՄԻ եւ դեմոկրատիզացիա |
խաղաղասիրական նախաձեռնություններ
| շահերի պաշպանություն
   
       
book
 
Տարեկան զեկույց/2009
 

ՄԻ և Ժողովրդավարացում

Քաղաքացիական հասարակության ձեւավորմանն ուղղված նորություններն ու տեղեկատվությունը տեղադրված են այս ենթաբաժնում:
space
 

28 Հունվար, 2010
«ՄԱԿ-Ի ԹԻՎ 1325 ՌԵԶՈԼՅՈՒՑԻԱՅԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՏԱՍՆԵՐՈՐԴ ՏԱՐԵԼԻՑԸ՝ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ ԵՒ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ» միջազգային համաժողով
դիտումների քանակը` 363

«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունը հրավեր է ստացել մասնակցելու այս համաժողովի աշխատանքներին, որոնք կընթանան երկու զուգահեռ ուղղություններով: Առաջինը ՄԱԿ-ի անդամ երկրներում «1325 ռեզոլյուցիայի» իրականացման վերլուծությունը եւ գնահատումն է հետեւյալ բնագավառներում.
• Հակամարտությունների խաղաղ կարգավորման եւ հասարակությունների հաշտեցմանն ուղղված գործունեության ռազմավարությունների մշակում
• Հետկոնֆլիկտային տարածաշրջաններում ժողովրդավարության եւ քաղաքացիական հասարակության ձեւավորում
• Զինվորական եւ քաղաքացիական անձնակազմի վերապատրաստում ներազդեցության ենթարկվող երկրներում (intervention countries)

Մյուս կողմից համաժողովը հարթակ կհանդիսանա ՄԱԿ-ի, Եվրոպայի Խորհրդի գործունեության նոր մարտավարությունների եւ քաղաքականության քննարկման եւ մշակման համար միջազգային եւ ազգային մակարդակներում:

Համաժողովը երկխոսության հնարավորություն կստեղծի Մերձավոր Արեւելքի, Բալկանյան թերակղզու, Կովկասի ու Եվրոմիության քաղաքացիական հասարակության եւ գիտնականների, պետական կառույցների, ինչպես նաեւ Գերմանիայում գործող աջակցություն ցուցաբերող կազմակերպությունների ներկայացուցիչների միջեւ: Երկխոսության արդյունքում կնախանշվեն այս ուղղությամբ տարվող գործունեության իրականացման համար գոյություն ունեցող հնարավոր եւ անհրաժեշտ ռեսուրսները:

«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունը համաժողովի ընթացքում կներկայացնի հակամարտությունների խաղաղ կարգավորման գործընթացներում քաղաքացիական հասարակության ներգրավման ուղղությամբ իր կողմից տարվող աշխատանքները, մասնակիցների հետ կքննարկի իր գործունեության ընթացքում հանդիպող դժվարություններն ու խնդիրները, առաջարկներ կներկայացնի այդ խոչընդոտները վերացնելու ուղիների ու տարբերակների վերաբերյալ:

 
space

26 Օգոստոս, 2010
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԴՄԻՏՐԻ ՄԵԴՎԵԴԵՒԻ ԵՌՕՐՅԱ ԱՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆ
դիտումների քանակը` 83

Օգոստոսի 19-ին կառավարության մի շարք ներկայացուցիչների ուղեկցությամբ պաշտոնական այցով Երեւան ժամանեց Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւը: Այցի նպատակն էր հայ-ռուսական ռազմական համագործակցության ամրապնդումը եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ոչ պաշտոնական գագաթաժողովին մասնակցությունը:    մանրամասներ»
 
space
         
 
arm
eng  
         

 
 
Արխիվում տեղադրված նորությունները, տեղեկություններն ու հրապարակումներն ըստ տարվա եւ ամսվա կարելի է հեշտորեն գտնել՝ օգտագործելով որոնման հնարավորությունը:
Support Peace Dialogue
       
ready more partners coucasus
       

Այս սյունը կազմակերպության գործունեությանը վերաբերվող եւ կատարվելիք միջոցառումների ազդարարն է:

 
announcements
 
youtube
 
twitter

21 Ապրիլ, 2010
«ԳԵՆԴԵՐ ԵՒ ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ԻՐԱՎԱՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆ» ԹԵՄԱՅՈՎ ՀԵՌՈՒՍՏԱՀԱՂՈՐԴՈՒՄ՝ «ՄԻԳ-TV»-Ի ՈՒՂԻՂ ԵԹԵՐՈՒՄ
դիտումների քանակը` 330

Վանաձորի «ՄԻԳ-TV» հեռուստալիքի «Մեր իրավունքները» հաղորդաշարի շրջանակներում, 2010թ. ապրիլի 14-ին կայացած, «Գենդեր եւ գենդերային իրավահավասարություն» թեմայով հերթական հաղորդման հյուրն էր նաեւ «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության տնօրեն Էդգար Խաչատրյանը: «Գերման Մարշալ» հիմնադրամի «Սեւծովյան տարածաշրջանային համագործակցություն» ծրագրի շրջանակներում իրականացվող «Մեր իրավունքները» հաղորդաշարը նպատակ ունի բարձրացնել Վանաձոր քաղաքի բնակիչների իրավագիտակցության մակարդակը մարդու իրավունքների վերաբերյալ՝ քաղաքացիների իրազեկման միջոցով:    մանրամասներ»

 

02 Ապրիլ, 2010
«ՄԵՆՔ ԸՆՏՐՈՒՄ ԵՆՔ ԳԵՆԴԵՐԸ» ԹԵՄԱՅՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ
դիտումների քանակը` 343

ԱՄՓՈՓ ԶԵԿՈՒՅՑ «Մենք ընտրում ենք գենդերը. ՄԱԿ-ի 1325 բանաձեւի 10-ամյակը՝ հետադարձ հայացք, մարտահրավերներ եւ հեռանկարներ» միջազգային համաժողովը մարտի 24-26-ն անցկացվեց Բեռլինում: Համաժողովը նպատակ ուներ վերլուծելու բանաձեւի իրականացման ամենատարբեր փորձերը, հասկանալու հակամարտության մեջ նախկինում կամ այժմ ներգրավված տարածաշրջաններում ժողովրդավարական հասարակություն կառուցման եւ Եվրոպական Միության ներազդեցության երկրներում ռազմական ու քաղաքացիական անձնակազմերի ուսուցման գործում խաղաղասիրական գործընթացներում ներգրավված տեղական դերակատարների կարիքները:    մանրամասներ»
 
space

ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ԽԱՂԱՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԵՒ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ - PATRIR
դիտումների քանակը` 567

Ռումինիայի Խաղաղ գործողությունների, դասընթացների եւ հետազոտությունների ինստիտուտը ճանաչվել է առաջատար կազմակերպություն խաղաղասիրական, հակամարտությունների տրանսֆորմացիայի, բռնությունների կանխման եւ հետպատերազմյան վերականգնման գործընթացներում:    մանրամասներ»
 
space
caucasus
       
space գլխավոր էջ | մեր մասին | նորություններ | մեր գործունեությունը | հրապարակումներ | մեր գործընկերները կապ | քարտեզ | անգլերեն | հայերեն space
left middle middle right
space © 2008 Խաղաղության երկխոսություն ՀԿ; Ձեւավորում ՝ «Master» Վեբ-ստուդիա Ծրագրավորում՝ Էդգար Մարուքյան space