09 Դեկտեմբեր, 2009
ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱՂԱՂԱՍԻՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ
դիտումների քանակը` 622
Նոյեմբերի 29-ից մինչեւ դեկտեմբերի 6-ը Երիտասարդ խաղաղասերների միացյալ ցանցի, «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության (Հայաստան), PATRIR (Ռումինիա) կողմից Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությամբ կազմակերպված դասընթացը կայացավ Բուդապեշտում՝ Եվրոպական երիտասարդական կենտրոնում:
Դասընթացի նպատակն էր ուսումնասիրել, թե ինչպես են երիտասարդական խաղաղասիրական հասարակական կազմակերպությունները փորձում դիմագրավել գենդերային անհավասարության երեւույթին, իրենց կողմից իրականացվող ծրագրերում եւ ընդհանրապես իրենց գործունեության ընթացքում:Եվրոպայի տարբեր երկրներից, ինչպես նաեւ Եգիպտոսից, Քենիայից եւ Պակիստանից ժամանած 29 մասնակիցները քննարկեցին մի շարք տարբեր թեմաներ, ինչպիսիք են «Գենդերը, երիտասարդությունն ու խաղաղությունը», «Գենդերի մասին պատկերացումները՝ մարդու իրավունքների տեսակետից», «Գենդերային գործոնը ներառող ծրագրային կառավարում», «Գենդերային քաղաքականություն»:
Մասնակիցները գենդերային ծրագրեր կազմեցին, գաղափարներ առաջարկեցին հետագա ցանցային ծրագրերի համար: Կազմակերպիչների թիմը դասընթացի ընթացքում փորձում եր օգտագործել մշակութային բազմազանության գործոնն՝ գենդերային դերերի տարբերակվածությունն առավել տեսանելի դարձնելու համար, մասնակիցների՝ գենդերային հիմնախնդիրների վերաբերյալ ունեցած սեփական նկատառումներն ու դրա հետ կապված անձնական փորձը, երիտասարդական եւ խաղաղասիրական գործունեությունը՝ առանձնակի ուշադրություն դարձնելով գենդերի, առօրյա կյանքում զբաղեցրած դիրքին: Ուշադրության կենտրոնում էր մնում նաեւ դասընթացի յուրաքանչյուր օրվա թեման մասնակիցների պահանջմունքներին համապատասխանեցնելու համար անհրաժեշտ լավագույն մեթոդոլոգիայի ընտրության հարցը: Մասնակիցներին հնարավորություն տրվեց նաեւ իրենց հետաքրքրող հարցերի պատասխաններն իրարից իմանալու համար աշխատանքային քննարկումներ կազմակերպել եւ անցկացնել, ինչն, ըստ իրենց, լավագույն հնարավորությունն էր իրար եւ միմյանց գործերին առավել լավ ծանոթանալու:
Մասնակիցների մեծամասնությունը նշեց, որ մասնակցությունն այս դասընթացին իրենց Եվրոպայի տարբեր երկրներում նոր ծանոթություններ, գիտելիքներ, եռանդ, նոր գործիքներ տվեց, ինչն էլ հույս ունեն օգտագործել իրենց ամենօրյա աշխատանքում: