ՄԻ և Ժողովրդավարացում
21 Ապրիլ, 2010
«ԳԵՆԴԵՐ ԵՒ ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ԻՐԱՎԱՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆ» ԹԵՄԱՅՈՎ ՀԵՌՈՒՍՏԱՀԱՂՈՐԴՈՒՄ՝ «ՄԻԳ-TV»-Ի ՈՒՂԻՂ ԵԹԵՐՈՒՄ
դիտումների քանակը` 330

Վանաձորի «ՄԻԳ-TV» հեռուստալիքի «Մեր իրավունքները» հաղորդաշարի շրջանակներում, 2010թ. ապրիլի 14-ին կայացած,
«Գենդեր եւ գենդերային իրավահավասարություն» թեմայով հերթական հաղորդման հյուրն էր նաեւ «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության տնօրեն Էդգար Խաչատրյանը: «Գերման Մարշալ» հիմնադրամի «Սեւծովյան տարածաշրջանային համագործակցություն» ծրագրի շրջանակներում իրականացվող «Մեր իրավունքները» հաղորդաշարը նպատակ ունի բարձրացնել Վանաձոր քաղաքի բնակիչների իրավագիտակցության մակարդակը մարդու իրավունքների վերաբերյալ՝ քաղաքացիների իրազեկման միջոցով:
մանրամասներ»Խաղաղասիրական նախաձեռնությունների աջակցություն
16 Օգոստոս, 2010
«ՄԵԿ ՕՐ ԸՆԿԵՐՆԵՐԻՍ ՀԵՏ». ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ ՆՇՎԵՑ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ
դիտումների քանակը` 279

Վանաձորցի երիտասարդներն օգոստոսի 11-ին, Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքում կայացած լուսանկարչական ցուցահանդեսով եւ համերգով նշեցին Երիտասարդների միջազգային օրը: Երիտասարդների միջազգային օրն առաջին անգամ էր նման շուքով նշվում Վանաձորում, իսկ վերջին մի քանի տարվա ընթացքում, ինչպես հավաստեցին միջոցառման մասնակիցները, երիտասարդական նման ակտիվ եւ մարդաշատ միջոցառում չէր եղել. 500-ից ավելի մարդ դիտեց լուսանկարներն ու ներկա գտնվեց համերգին:
մանրամասներ»Շահերի պաշտպանություն
09 Փետրվար, 2010
ԿԿԱԶՄԱԿԵՐՊՎԵՆ ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՖԻԼՄԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ-ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ
դիտումների քանակը` 415

«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունը նախատեսում է «Եվրասիա» համագործակցության հիմնադրամի ֆինանսավորմամբ նկարահանված հայ-ադրբեջանական համատեղ ֆիլմի ցուցադրություն-քննարկումներ կազմակերպել:
մանրամասներ»Կարողությունների զարգացում
06 Մայիս, 2010
ՔՈՒԹԱԻՍԻՆ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ՀԱՅ, ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԵՒ ԱԲԽԱԶ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ
դիտումների քանակը` 309

2010թ. մայիսի 1-2-ը Վրաստանի Քութաիսի քաղաքում «Սուխումի» հիմնադրամի կողմից անցկացվեց «Հարավային Կովկասի երիտասարդության դերը հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում. Մասնակցության ուղիների որոնում» թեմայով առաջին դասընթացը, որի նպատակն էր միավորել Հարավային Կովկասի երիտասարդությանը՝ նրանց խաղաղասիրական գործընթացներում ակտիվորեն ներգրավելու համար: Դասընթացը կազմակերպվել եւ անց էր կացվում Օմնիբուս 1325 միջազգային խաղաղասիրական ցանցի աջակցությամբ:
մանրամասներ»