16 Օգոստոս, 2010
«ՄԵԿ ՕՐ ԸՆԿԵՐՆԵՐԻՍ ՀԵՏ». ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ ՆՇՎԵՑ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ
դիտումների քանակը` 279

Վանաձորցի երիտասարդներն օգոստոսի 11-ին, Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքում կայացած լուսանկարչական ցուցահանդեսով եւ համերգով նշեցին Երիտասարդների միջազգային օրը: Երիտասարդների միջազգային օրն առաջին անգամ էր նման շուքով նշվում Վանաձորում, իսկ վերջին մի քանի տարվա ընթացքում, ինչպես հավաստեցին միջոցառման մասնակիցները, երիտասարդական նման ակտիվ եւ մարդաշատ միջոցառում չէր եղել. 500-ից ավելի մարդ դիտեց լուսանկարներն ու ներկա գտնվեց համերգին:
մանրամասներ»15 Հուլիս, 2010
«ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ»
դիտումների քանակը` 241

Իմ նկատառումների համաձայն, երբ դիտում ես հայկական նորություններն, առավել շատ կարելի է հանդիպել «Ադրբեջան», «Թուրքիա» բառերին, քան «Հայաստան», ընդ որում, հիմնականում՝ բացասական երանգներով եւ, որ ամենախնդրահարույցն է, գրեթե միշտ որպես նպատակ ունենալով հասարակության մեջ թշնամու կերպարն ավելի խորացնելը: Թշնամու կերպարի ձեւավորվումն, այնուամենայնիվ, չի սահմանափակվում միայն նորություններով կամ իշխանությունների կողմից վերահսկվող լրատվամիջոցներով:
մանրամասներ»23 Հունիս, 2010
ՄԵԿ ՕՐ ԸՆԿԵՐՆԵՐԻՍ ՀԵՏ [ Ֆոտո-ցուցահանդես ]
դիտումների քանակը` 327

Երիտասարդությունը «Խաղաղության երկխոսության» գործունեության հիմնական թիրախ խմբերից մեկն է: Կազմակերպությունը ձգտում է նախաձեռնել երկխոսություն համայնքի երիտասարդների հետ՝ ուղղված խաղաղաղասիրական գործընթացներում նրանց ներգավվածության բարձացմանը: Այս նպատակով մտադրված ենք Վանաձոր համայնքում ձեւավորել երիտասարդների ակտիվ խումբ՝ նրանց շրջանում խաղաղասիրական գործունեության նկատմամբ անտարբերության հաղթահարման եւ խաղաղասիրական ուղղությամբ նրանց կարողությունների զարգացման միջոցով:
(719 kb
Flayer_one_day_web_arm.pdf)
մանրամասներ»