space header ՀՀ, 2001, ք. Վանաձոր; Տիգրան Մեծի 71, բն. 1;
Հեռ.՝: +374 322 4 60 59
space
space գլխավոր էջ | մեր մասին | նորություններ | մեր գործունեությունը | հրապարակումներ | մեր գործընկերները կապ | քարտեզ | անգլերեն | հայերեն space
logo_eng index index Date Book
left middle middle right
publications activity news archive
space կարողությունների զարգացում | ՄԻ եւ դեմոկրատիզացիա |
խաղաղասիրական նախաձեռնություններ
| շահերի պաշպանություն
   
       
book
 
Տարեկան զեկույց/2009
 

Կարողությունների զարգացում

Ստորեւ ներկայացված է նորություններ եւ տեղեկատվություն հասարակության կարողությունների զարգացման ուղղությամբ, որը կոչված է օժանդակելու քաղաքացիներին՝ հասարակական գործընթացներին լիարժեք մասնակից դառնալու գործում:
space
 

06 Մայիս, 2010
ՔՈՒԹԱԻՍԻՆ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ՀԱՅ, ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԵՒ ԱԲԽԱԶ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ
դիտումների քանակը` 309

2010թ. մայիսի 1-2-ը Վրաստանի Քութաիսի քաղաքում «Սուխումի» հիմնադրամի կողմից անցկացվեց «Հարավային Կովկասի երիտասարդության դերը հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում. Մասնակցության ուղիների որոնում» թեմայով առաջին դասընթացը, որի նպատակն էր միավորել Հարավային Կովկասի երիտասարդությանը՝ նրանց խաղաղասիրական գործընթացներում ակտիվորեն ներգրավելու համար: Դասընթացը կազմակերպվել եւ անց էր կացվում Օմնիբուս 1325 միջազգային խաղաղասիրական ցանցի աջակցությամբ:    մանրամասներ»

 

27 Ապրիլ, 2010
ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԴԵՐԸ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԽԱՂԱՂ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ
դիտումների քանակը` 233

2010 թ. մայիսի 1 - 2-ը Վրաստանի Քութաիսի քաղաքում երիտասարդների մասնակցությամբ տեղի կունենա «Հարավային Կովկասի երիտասարդության դերը հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում. Մասնակցության ուղիների որոնում» թեմայով առաջին դասընթացը: Դասընթացի նպատակն է միավորել Հարավային Կովկասի երիտասարդությանը ՝ խաղաղասիրական գործընթացներում նրանց ակտիվորեն ներգրավելու համար:    մանրամասներ»

 

09 Դեկտեմբեր, 2009
ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱՂԱՂԱՍԻՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ
դիտումների քանակը` 622

Նոյեմբերի 29-ից մինչեւ դեկտեմբերի 6-ը Երիտասարդ խաղաղասերների միացյալ ցանցի, «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության (Հայաստան), PATRIR (Ռումինիա) կողմից Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությամբ կազմակերպված դասընթացը կայացավ Բուդապեշտում՝ Եվրոպական երիտասարդական կենտրոնում:    մանրամասներ»
 
space

26 Օգոստոս, 2010
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԴՄԻՏՐԻ ՄԵԴՎԵԴԵՒԻ ԵՌՕՐՅԱ ԱՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆ
դիտումների քանակը` 83

Օգոստոսի 19-ին կառավարության մի շարք ներկայացուցիչների ուղեկցությամբ պաշտոնական այցով Երեւան ժամանեց Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւը: Այցի նպատակն էր հայ-ռուսական ռազմական համագործակցության ամրապնդումը եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ոչ պաշտոնական գագաթաժողովին մասնակցությունը:    մանրամասներ»
 
space
         
 
arm
eng  
         

 
 
Արխիվում տեղադրված նորությունները, տեղեկություններն ու հրապարակումներն ըստ տարվա եւ ամսվա կարելի է հեշտորեն գտնել՝ օգտագործելով որոնման հնարավորությունը:
Support Peace Dialogue
       
ready space partners coucasus
       

Այս սյունը կազմակերպության գործունեությանը վերաբերվող եւ կատարվելիք միջոցառումների ազդարարն է:

 
announcements
 
youtube
 
twitter

ՄԻ և Ժողովրդավարացում

21 Ապրիլ, 2010
«ԳԵՆԴԵՐ ԵՒ ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ԻՐԱՎԱՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆ» ԹԵՄԱՅՈՎ ՀԵՌՈՒՍՏԱՀԱՂՈՐԴՈՒՄ՝ «ՄԻԳ-TV»-Ի ՈՒՂԻՂ ԵԹԵՐՈՒՄ
դիտումների քանակը` 330

Վանաձորի «ՄԻԳ-TV» հեռուստալիքի «Մեր իրավունքները» հաղորդաշարի շրջանակներում, 2010թ. ապրիլի 14-ին կայացած, «Գենդեր եւ գենդերային իրավահավասարություն» թեմայով հերթական հաղորդման հյուրն էր նաեւ «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության տնօրեն Էդգար Խաչատրյանը: «Գերման Մարշալ» հիմնադրամի «Սեւծովյան տարածաշրջանային համագործակցություն» ծրագրի շրջանակներում իրականացվող «Մեր իրավունքները» հաղորդաշարը նպատակ ունի բարձրացնել Վանաձոր քաղաքի բնակիչների իրավագիտակցության մակարդակը մարդու իրավունքների վերաբերյալ՝ քաղաքացիների իրազեկման միջոցով:    մանրամասներ»

Խաղաղասիրական նախաձեռնությունների աջակցություն

16 Օգոստոս, 2010
«ՄԵԿ ՕՐ ԸՆԿԵՐՆԵՐԻՍ ՀԵՏ». ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ ՆՇՎԵՑ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ
դիտումների քանակը` 279

Վանաձորցի երիտասարդներն օգոստոսի 11-ին, Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքում կայացած լուսանկարչական ցուցահանդեսով եւ համերգով նշեցին Երիտասարդների միջազգային օրը: Երիտասարդների միջազգային օրն առաջին անգամ էր նման շուքով նշվում Վանաձորում, իսկ վերջին մի քանի տարվա ընթացքում, ինչպես հավաստեցին միջոցառման մասնակիցները, երիտասարդական նման ակտիվ եւ մարդաշատ միջոցառում չէր եղել. 500-ից ավելի մարդ դիտեց լուսանկարներն ու ներկա գտնվեց համերգին:    մանրամասներ»

Կարողությունների զարգացում

10 Նոյեմբեր, 2009
ՄԱԿ-Ի ՎԱՆԱՁՈՐՅԱՆ ՄՈԴԵԼԱՅԻՆ ԱԿՈՒՄԲԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ
դիտումների քանակը` 546

Վանաձորցի 7 երիտասարդներ ՄԱԿ-ի վանաձորյան մոդելային ակումբում առաջիկա հինգ ամիսների ընթացքում մոդելավորման եղանակով կուսումնասիրեն եւ կյուրացնեն Միացյալ ազգերի կազմակերպության գործունեությունը: Արդեն շուրջ մեկ ամիս գործող ակումբը «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության ծրագիրն է, որը կազմվել եւ իրականացվում է ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավորներ Ջոն Քլինթոնի եւ Դեյվիդ Մերֆիի կողմից:    մանրամասներ»

Շահերի պաշտպանություն

07 Սեպտեմբեր, 2010
«ՈՉ ՊԱՏԵՐԱԶՄ, ՈՉ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ» ՖԻԼՄԻ ԴԻՏՈՒՄ՝ «ԶԱՆԳԱԿԻ» ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՀԱՄԱՐ
դիտումների քանակը` 44

«Խաղաղության երկխոսության» կողմից «Խաչվող ուղիներ» հկ-ում օգոստոսի 2-ին կազմակերպված կինոդիտումից հետո, «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության անդամ Վահագն Անտոնյանի, ադրբեջանական AzTV հեռուստաընկերության աշխատակից Ասեֆ Գուլիեւի հետ համատեղ նկարահանած «Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» ֆիլմի դիտում-քննարկում կազմակերպվեց նաեւ «Զանգակատուն» բարեգործական հիմնադրամի Վանաձորի «Զանգակ» սոցիալական ծառայությունների կենտրոնի շահառու խմբի համար:    մանրամասներ»
 
space

ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ԽԱՂԱՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԵՒ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ - PATRIR
դիտումների քանակը` 567

Ռումինիայի Խաղաղ գործողությունների, դասընթացների եւ հետազոտությունների ինստիտուտը ճանաչվել է առաջատար կազմակերպություն խաղաղասիրական, հակամարտությունների տրանսֆորմացիայի, բռնությունների կանխման եւ հետպատերազմյան վերականգնման գործընթացներում:    մանրամասներ»
 
space
caucasus
       
space գլխավոր էջ | մեր մասին | նորություններ | մեր գործունեությունը | հրապարակումներ | մեր գործընկերները կապ | քարտեզ | անգլերեն | հայերեն space
left middle middle right
space © 2008 Խաղաղության երկխոսություն ՀԿ; Ձեւավորում ՝ «Master» Վեբ-ստուդիա Ծրագրավորում՝ Էդգար Մարուքյան space