Հունվարի 19, 2016

Բերգհոֆի հիմնադրամն անկախ, ոչ կառավարական, շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որի գործունեության նպատակը քաղաքական եւ սոցիալական բռնությունների կանխարգելմանն աջակցելն է, հակամարտություններից փոխակերպման միջոցով կայուն խաղաղության հասնելը։

Գերմանիայում տեղակայված այս հասարակական կազմակերպության աշխատակազմը սերտորեն համագործակցում է աշխարհի տարբեր վայրերում ընտրած իր տեղական եւ տարածաշրջանային գործընկերների հետ՝ նորանոր հնարավորություններ տալով նրանց, այդ թվում՝ նաեւ տեղերում կազմակերպվող դասընթացների միջոցով։

Peace Counts-ը Բերգհոֆի հիմնադրամի կողմից իրականացվող, խաղաղասիրական կրթության եւ լրագրության համադրմամբ մի ծրագիր է։ Այն մեկնարկել է որպես լրագրողների նախաձեռնություն, ովքեր ավելի քան 30 հակամարտության գոտիներում ճանապահորդելով լրատվություն են տարածել այնտեղ խաղաղասիրությամբ զբաղվողների մասին։ Սույն թեմայով նյութերը, ամենատարբեր լրատվամիջոցներում հրատարակվելով, մասը կազմեցին «Խաղաղասերներն՝ ամբողջ աշխարհի» խորագրով մի ցուցահանդեսի, որը ներկայացվեց նաեւ հակամարտող տարածաշրջաններում։ Հաջողությամբ խաղաղասիրական աշխատանք ծավալողների փորձը քաջալերում էր մարդկանց սեփական քայլերն անել հանուն խաղաղության։ Ցուցահանդեսն ուղեկցվում էր դասընթացով, վերջինս էլ՝ ներառում էր մուլտիմեդիայի հատուկ տեղայնացված նյութեր եւ Peace Counts-ի կրթական փաթեթը։

Այս կրթական ծրագիրը հատուկ տեղեկատվությունը տարածողների, բազմացնողների համար է ստեղծված, ուժեղացնում է խաղաղասեր լինելու ինքնագիտակցությունը, քաջալերում աշխատել հակամարտությունների խաղաղ լուծումներ փնտրելու ուղղությամբ։

Դասընթացների ընթացքում մասնակիցներին ներկայացվում է խաղաղասիրական կրթության մեթոդների բազմազանությունը։ Շատերը հետագայում այս մոտեցումներն օգտագործում են իրենց աշխատանքային միջավայրում, հարմարեցնում դրանք եւ կրթական նյութերն՝ իրենց կրթական աշխատանքում։

ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ.
http://www.berghof-foundation.org/
http://www.peace-counts.org/