«ՄԵՐ ՀԱՐԹԱԿԸ» Աշխատանքային հանդիպումների շարք՝ առաջնորդության թեմայով

Հունիսի 14, 2017
«ՄԵՐ ՀԱՐԹԱԿԸ» Աշխատանքային հանդիպումների շարք՝ առաջնորդության թեմայով

«Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ն սիրով հրավիրում է 18-25 տարեկան բոլոր այն երիտասարդներին, ովքեր հետաքրքրված են  նախաձեռնողականությամբ, ինքնավերլուծությամբ, սեփական կարողությունների բացահայտմամբ և զարգացմամբ, ցանկանում են համախոհներ ձեռք բերել իրենց հետաքրքիր գաղափարները կյանքի կոչելու համար՝ մասնակցելու առաջնորդությանը նվիրված 10 քննարկումների շարքին:

Հանդիպումների ընթացքում կփորձենք համապարփակ ուսումնասիրել ոչ միայն առաջնորդության և նախաձեռնողականության մասին առկա պատկերացումներն ու դրանց հենասյունը հանդիսացող գործոնները, այլև, ձևավորել սեփական տեսլականը դրանց շուրջ, ստեղծել ապահով հարթակ ինքնաճանաչողության և խմբային գործունեության համար՝ հիմնված հարգանքի, վստահության և առողջ երկխոսության վրա: Լիահույս ենք, որ հանդիպումները կնպաստեն մասնակիցների մոտ սեփական գաղափարները կյանքի կոչելու ցանկության ձևավորմանը, գաղափարակիցներ փնտրելուն և համատեղ նախաձեռնություններին՝ այդ գաղափարներն իրագործելու ուղղությամբ:

Հավատում ենք, որ յուրաքանչյուրս կարող ենք ներդրում ունենալ մեր  միջավայրում դրական փոփոխությունների հասնելու գործում:

Հանդիպումներն՝ սկսած հունիսի 30-ից, շաբաթական մեկ անգամ՝ 2.5-3 ժամ տևողությամբ: 

Գրանցվելու համար հարկ է լրացնել հայտը (տե’ս այստեղ), կամ ձեռք բերել այն «Խաղաղության երկխոսության» գրասենյակից՝ Մյասնիկյան 12, բն. 40 հասցեով:

Դիմումները լրացնելու վերջնաժամկետը` հունիսի 25-ն է:

Հարցերի դեպքում՝ զանգահարել 0322 2 13 40 կամ 055 75 15 53 հեռախոսահամարներով:

Սիրով՝ ԽԵ թիմ