ՍԻՍՏԵՄԱՏԻԶԱՑՎՈՒՄ Է ԱՐԵՆԱ ԾՐԱԳՐԻ ՓՈՐՁԸ

Մայիսի 03, 2017
Photo: © 2017, Peace Dialogue, Armine Zakaryan, “Systematizing the experiences of Arena”.
Լուսանկարը՝ © 2017, Արմինե Զաքարյան, «Խաղաղության երկխոսություն»

2015թ.-ին մեկնարկած «ԱՐԵՆԱ. Համայնքային թատրոն եւ հանրային արվեստ» եռամյա ծրագիրն ուղղված է տարածաշրջանային եւ համայնքային մակարդակներում խաղաղասիրական նախաձեռնությունների ազդեցությունը բարելավելուն՝ համապատասխան ներգործուն ռազմավարությունների մշակման տարբեր երկրների քաղհասարակությունների ներկայացուցիչների միջեւ ցանցի ձեւավորման միջոցով։

Systematizing the experiences of ARENA project
Ինֆոգրաֆիկա․ Արենա ծրագրի անցած ուղին՝ 2015-2017թթ․ 

Ծրագրի շրջանակներւմ արդեն ավելի քան 42 քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ է մասնակցել 6 տարածաշրջանային աշխատանքային հանդիպումներին եւ ծրագրի մասնակիցների կողմից իրականացված 10 տեղական՝ նրանց սեփական համայնքներում իրականացվող մարդու իրավունքների պաշտպանությանն եւ խաղաղասիրությանն ուղղված նախաձեռնություններին։

Արենայի համայնքն այժմ 60֊ից ավելի խաղաղասերների, մարդու իրավունքների ակտիվիստների, անկախ ստեղծագործողների, լրագրողների է միավորում ՌԴ տարբեր շրջաններից, Հայաստանից, Ադրբեջանից, Վրաստանից, Ուկրաինայից։ Հայաստանը, ՌԴ֊ն, Խորվաթիան, Լիբանանը, Նիդեռլանդները, Գերմանիան եւ Իտալիան ներկայացնող շատ ակտիվիստներ, ովքեր ծրագրի այս կամ այն թուլում ներգրավված են եղել որպես դասընթացավարներ, ֆասիլիտատորներ կամ խորհրդականներ՝ եւս ցանկացել են միանալ Արենայի համայնքին եւ ծրագրի մասնակիցներին հնարավորինս աջակցելու պատրաստակամություն են հայտնել։

Այս տարվա ապրիլի 24-27-ը 14 մասնակիցներ հրավիրվեցին մասնակցելու իրենց ներկայացրած երկրների ներգրավվածությամբ կոնֆլիկտների դինամիկայում, առկա գործընթացներում անցած երկու տարիների ընթացքում սեփական դերի վերաբերյալ մասնակցային եւ համապարփակ վերլուծություն կատարելու։ «2015-2016թթ․ Արենայի փորձը սիստեմատիզացնելով» խորագրով աշխատանքային քննարկմամբ կազմակերպիչները մտադրություն ունեին համապատասխան հիմքեր նախապատրաստել պրոակտիվ խաղաղասիրական ռազմավարությունների մշակման համար, որոնք կհամապատասխանեին Արենայի մասնակիցների յուրօրինակ տեղական կոնտեքստներին։ Ռազմավարությունն արդեն կմշակվի «Ստեղծագործական ռազմավարացում» խորագիրը կրող 7-օրյա ամառային դպրոցի ընթացքում, որը կկայանա այս տարվա օգոստոսին՝ «Խաղաղության եւ հակամարտությունների լուծման» ավստրիական ուսումնասիրությունների կենտրոնում (ASPR)՝ Շտադտշլայնինգում։

Արենայի փորձի սիստեմատիզացիայի աշխատանքային քննարկման ընթացքում մասնակիցները կենտրոնացան

«Ինչպե՞ս է Արենան օգնում մասնակիցներին մշակել համապատասխան, պրոակտիվ ստրատեգիաներ համայնքային մակարդակում խաղաղասիրական աշխատանքի համար» հարցի վրա։

«Մեր հասարակություն խիստ բեւեռացված է, լի անտարբերությամբ եւ վախով։ Իմ երկրում մարդկանց կյանքում շատ մարտահրավերներ կան։ Կցանկանայի այստեղից հեռանալ՝ թեկուզ դրանցից մի քանիսի դեմ պայքարելու համար անհրաժեշտ գիտելիք ձեռք բերելով։ Կարծում եմ, որ փորձի սիստեմատիզացման մեթոդը կօգնի հասկանալ, թե ինչպես  կարելի է ավելի արդյունավետ աշխատել նման երեւույթների հետ», – ասում է աշխատանքային քննարկման մասնակիցներից մեկը։

Մասնակիցները կիսեցին մտքեր այն մասին, թե Արենայի շրջանակներում, երկու տարվա ընթացքում կայացած յուրաքանչյուր գործողություն որքանով է ներդրում ունեցել տեղական մակարդակում իրենց խաղաղասիրական ջանքերի արդյունավետությունը բարձրացնելու գործում։ Մասնակիցները փաստեցին, որ Արենայի շրջանակներում կազմակերպիչները ջանքեր են գործադրել միջազգային խաղաղասիրական ցանց հիմնելու ուղղությամբ։ Նրանց կարծիքով Արենան նաեւ համագործակցելու հնարավորություն է տվել հակամարտությունների արդյունքում բաժանված հասարակությունների ներկայացուցիչներին՝ խաղաղասիրությամբ զբաղվողների եւ մարդու իրավունքների ակտիվիստների համար ստեղծելով միմյանց աջակցությունն զգալու, իրար հետ եւ միմյանց կոնտեքստին ծանոթանալու, հակամարտությանը մարդկային կերպար տալու հնարավորություն։

Photo: © 2017, Peace Dialogue, Armine Zakaryan, “Systematizing the experiences of Arena”.
Լուսանկարը՝ © 2017, Արմինե Զաքարյան, «Խաղաղության երկխոսություն»

Մասնակիցների համար կարեւոր էր նաեւ, որ ծրագիրը  նաեւ ստեղծագործական գործիքները խաղաղասիրության մեջ օգտագործելու հնարավորությունները տեսնելու կարողություններ տվեց, քանի որ դրանք ավելի են ուժեղացնում խաղաղասիրական գործունեության արդյունավետությունը, մարդկանց համար առավել հասկանալի եւ հրապուրիչ են դարձնում այն։

Ծրագրի նախորդող գործողություններն ու քաղած դասերը մանրազնին վերլուծելով՝ մասնակիցներն առաջակություններ մշակեցին, որոնք պետք է հաշվի առնվեն Արենայի հետագա ռազմավարության մշակման ընթացքում։

Հարկ է նշել, որ առաջարկները մեծապես ազդված են մասնակիցների տեղական կոնտեքստի վերլուծությունից, օրինակ, երբ խաղաղասիրական ծրագրերում նոր մարդկանց ներգրավման հնարավորությունները խիստ սահմանափակ են՝ կախված առկա քաղաքական իրավիճակից։ Նման դեպքերում, ըստ մասնակիցների, Արենայում նոր մարդկանց ներգրավման համար հատուկ չափանիշներ է պետք մշակել, ներգրավումից հետո ծրագրի «հնաբնակները» պետք է հնարավորություն ունենան նրանց հետ սերտորեն համագործակցելու, իրենց փորձը փոխանցելու, ինչը կօգնի, որ նոր մասնակիցների մոտ, մասնավորապես, ցանցի սեփականության զգացում առաջանա, որպեսզի նրանք դադարեն իրենց զգալ միայն որպես ծրագրի սովորական մասնակից։

«Խաղաղասիրական նախաձեռնությունների արդյունավետությունը հնարավորինս բարձրացնելու համար ծրագրի մասնակիցները պետք է անընդհատ կարիքներիի գնահատում կատարեն, տեղեկանան սեփական համայնքներում մարդկանց կարիքներին ու հետաքրքրություններին», ֊ իր մտքերն է կիսում աշխատանքային քննարկման մասնակիցներից մեկը։

Միայն այս դեպքում հնարավոր կլինի միասնական մեթոդոլոգիա եւ մոտեցումներ մշակել, որոնք հնարավորություն կտան տեղերում խաղաղասիրական աշխատանքներ նախագծելիս հաշվի առնել կոնտեքստի յուրահատկություններն ու ներքաղաքական վիճակը։ Ֆոնդահայթայթման մեխանիզմների մշակումն ու ցանցի աշխատանքի շարունակականությունը եւս մասնակիցների մտահոգություններից էին, ինչպես նաեւ ցանցում որոշումների կայացման համապատասխան մեխանիզմների մշակման անհրաժեշտությունը։

Առաջարկում ենք ծանոթանալ նաեւ «ԱՐԵՆԱ» ծրագրի շրջանակներում Ապրիլի 19-23-ը Վրաստանի Թբիլիսի քաղաքում կայացած «Արվեստը եւ վիզուալիզացիան խաղաղասիրական գործընթացներում» դասընթացի մասին պատմող նյութի հետ:

Մանրամասների համար՝ կապվել Արմինե Զաքարյանի հետ ([email protected]):

Ծրագրի գերմանական գործընկերն է՝ «Օվեն» հկ-ն (OWEN – Mobile Akademie für Geschlechterdemokratie und Friedensförderung e.V.)

owen

«ԱՐԵՆԱ. համայնքային թատրոն եւ հանրային արվեստ» ծրագիրն իրականացվում է Գերմանիայի դաշնության արտաքին մշակութային կապերի ինստիտուտի (ifa) “zivik” ծրագրի աջակցությամբ՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության միջոցներով:

02255

aus