Փետրվարի 25, 2017
OC Media

«Բաց Կովկաս մեդիա»-ն (OC Media) ներկայացնում է տարածաշրջանում առկա ներկայիս սոցիալական, տնտեսական և քաղաքական զարգացումների վերաբերյալ տարբեր մոտեցումներ՝ օգտագործելով թղթակիցների մի ամբողջ ցանց, այդ թվում՝ տեղական և միջազգային փորձագետներ, քաղաքական գործիչներ և քաղհասարակության ակտիվ ներկայացուցիչներ:

Այն ձգտում է խթանել կառուցողական բանավեճ և տրամադրել հավասարակշռված և ճշգրտված փաստերի հիման վրա տեղեկատվություն: Կայքն ամեն օր տեղադրում է թարմ նորություններ և տեղեկատվություն՝ ըստ կայքի խորագրերի, ինչպես նաև համագործակցում է տեղական լրատվականների հետ՝ նրանց լրատվությունը թարգմանելով անգլերեն և ռուսերեն:

Կայքը` http://www.oc-media.org/