Խաղաղությունը երիտասարդների աչքերով

Փետրվարի 12, 2011

2010թ. հունիսին ֆիննական «Ճգնաժամերի կառավարման նախաձեռնություն» (CMI) հկ-ն դարձավ «Եվրոպական համագործակցություն հանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման» (EPNK) գործընկերության 5 անդամերից մեկը: «CMI»-ն առաջատար դեր է խաղում կայուն խաղաղության ստեղծման եւ հակամարտությունների համատեղ կարգավորման գործում: Իր գործունեությունն այս կազմակերպությունն իրականացնում է հակամարտությունների հետեւանքով տուժածների անմիջական մասնակցությամբ: Վերոնշյալ համագործակցության շրջանակներում «CMI»-ը նպատակ էր դրել զարգացնել հակամարտությունից տուժած խմբերի (մասնավորապես երիտասարդ առաջնորդների) կարողությունները եւ ներգրավել նրանց հակամարտությունների կարգավորման գործընթացներում: Մի շարք դասընթացների մասնակցելուց հետո երիտասարդ առաջնորդները (Հայաստանից, Ադրբեջանից եւ Լեռնային Ղարաբաղից) սեփական խաղաղասիրական նախաձեռնությունները զարգացնելու հնարավորություն ստացան: Որպես ծրագրի գործընկեր, «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունն ակտիվորեն աջակցում եւ շարունակելու է աջակցել ծրագրի մասնակիցներին՝ սեփական նախաձեռնությունների իրականացման գործում: 2011 թվականին ծրագրի հայաստանյան թիմի ներկայացուցիչներ Տիգրան Գեւորգյանն ու Արմինե Բաբայանը Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ քննարկումներ անցկացրեցին Հայաստանի մի շարք քաղաքներում եւ գյուղերում: Ծրագրի վերջում հայտարարվեց «Խաղաղությունն իմ աչքերով» խորագիրը կրող ստեղծագործական աշխատանքների մրցույթ, որին մասնակցեցին բազմաթիվ երիտասարդներ՝ Երեւանից, Գյումրիից, Վանաձորից, Դիլիջանից եւ Իջեւանից: Գրքույկում, որը որոշեցինք նվիրել սեպտեմբերի 21-ին նշվող Խաղաղության միջազգային օրվան, տպագրում ենք մրցույթին եւ մրցութային ծրագրից դուրս ներկայացված բազմաթիվ աշխատանքներից ընդամենը մի քանիսը: Հուսով ենք, որ գրքույկը մեկ անգամ եւս բոլորին կհիշեցնի, թե որքան կարեւոր է յուրաքանչյուրիս դերը՝ խաղաղության հասնելու դժվարին ճանապարհին:

Խաղաղությունը երիտասարդների աչքերով (PDF, 2 Mb)