«ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԿ-Ն ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ՝ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂԻ ՕԳՆԱԿԱՆԻ ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԻ ՀԱՄԱՐ

Մարտի 24, 2018
«Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ն հայտարարում է մրցույթ՝ ծրագրերի համակարգողի օգնականի թափուր աշխատատեղի համար:

Կազմակերպությունը՝ «Խաղաղության երկխոսություն» ՀԿ

Բաժինը՝ Խաղաղասիրության և գեդերային ծրագրերի բաժին

Պաշտոնի անվանումը՝ ծրագրերի համակարգողի օգնական

Վայրը՝ Հայաստան, Վանաձոր

Աշխատանքային ծանրաբեռնվածությունը՝ շաբաթական 20 ժամ

Դիմումների ընդունման վերջնաժամկետը՝ 2018թ. ապրիլի 5

Փորձաշրջանըմեկ ամիս

Աշխատանքի նպատակը. Վանաձորում գործող «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունն իր թիմի ընդայնվող կազմը համալրելու նպատակով փնտրում է խանդավառ, առաջադեմ, նախաձեռնող և ակտիվ երիտասարդ անհատի: Մենք փնտրում ենք Խաղաղասիրության և գենդերային խնդիրների ծրագրային ղեկավարի օգնական՝ ամենօրյա աշխատանքների և հաղորդակցման գծով:

Առաջադրանքները և պարտականությունները.

  • Աջակցել ծրագրի ղեկավարին, մասնակցել սեմինարներին, հանդիպումներին և միջոցառումներին,
  • Վարել նախագծին առնչվող հանդիպումներ/նախաձեռնություններ, իրականացնել հաղորդակցություն ծրագրի գործընկերների, շահառուների և շահագրգիռ կողմերի հետ,
  • Աջակցել խաղաղասիրության և գենդերային ոլորտի ընթացիկ նախագծերի իրականացմանը,
  • Ստեղծել եւ զարգացնել ծրագրերում ներգրավվածների կոնտակտային տվյալների բազաներ,կազմակերպել հանդիպումներ և միջոցառումներ,
  • Աջակցել թղթաբանության և հաշվետվությունների կազմման հարցում,
  • Պայմանավորվածությունների ձեռքբերում, հանդիպումների և տեղական նախաձեռնությունների օրացույցի ապահովում,
  • Աջակցել ծրագրի ղեկավարին նյութերի նախապատրաստման, մասնակիցների ցուցակների պատրաստման, հաղորդակցության իրականացման և այլ հարցերում,
  • Պարբերաբար ապահովել տեղական և ազգային մակարդակներով իրականացվող խաղաղասիրության և գենդերային նախագծերի վերաբերյալ թարմացումներ,
  • Աջակցել ծրագրին առնչվող հաշվետվությունների, պրեզենտացիաների, հաղորդագրությունների պատրաստմանը, այդ թվում՝ գծապատկերների և թվային աղյուսակների կազմման գործում,
  • Սերտորեն համագործակցել կազմակերպության տեղական և միջազգային կամավորների հետ,
  • Ապահովել կապը պոտենցիալ շահառուների հետ, ովքեր կարող են հետաքրքված լինել կազմակերպության խաղաղասիրության և գենդերային նախաձեռնություններով:

Պահանջվող որակավորումները.

  • Բարձրագույն կրթություն եվրոպագիտության, ծրագրային կառավարման, հակամարտությունների կառավարման, օտար լեզուների, հանրային կառավարման, հասարակական գիտությունների կամ այլ հարակից ոլորտներում,
  • Առնվազն մեկ տարվա մասնագիտական աշխատանքային փորձ նախագծերի աջակցության կամ կամավորական փորձ համապատասխան ոլորտներում, ինչպես նաև կայուն կազմակերպչական հմտություններ՝ ներառյալ ուշադրություն մանրուքների նկատմամբ և միաժամանակ մի քանի աշխատանքների վրա կենտրոնանալու կարողություն,
  • Անգլերենով և հայերենով սահուն հաղորդակցման հմտություն, ռուսաց լեզվի իմացությունը կդիտվի որպես արժանիք,
  • Մանրամասների վրա կենտրոնանալու կարողություն և կայուն հաղորդակցման հմտություններ,
  • Խնդիրների լուծման և ժամանակի ինքնուրույն ու արդյունավետ բաշխման կարողություն,
  • Բազմամշակութային թիմում աշխատելու և վերջնաժամկետներում տեղավորվելու կարողություն,
  • Համակարգչային գրագիտություն, սոցիալական մեդիայի գործիքների տիրապետում, Microsoft Office ծրագրի գերազանց իմացություն,
  • Նվազագույն վերահսկման պայմաններում սեփական նախաձեռնությամբ աշխատելու կարողություն,
  • Անկանոն աշխատանքային գրաֆիկով, անհրաժեշտության դեպքում՝ հանգստյան օրերին աշխատելու, տարածաշրջաններ այցելություններ կատարելու հնարավորություն՝ հավելյալ աշխատանքի և կեցության գումարային լիարժեք փոխհատուցման պայմանով:

Նշված առաջարկին դիմելու համար խնդրում ենք ուղարկել նամակ-հիմնավորում և CV Արմինե Զաքարյանին հետևյալ հասցեով՝ mailbox@peacedialogue.am, կամ փաստաթղթերը ներկայացնել կազմակերպության գրասենյակ, հասցեն՝ Մյասնիկյան 12, բն. 40, Վանաձոր, 2002, Հայաստան: Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2018թ. ապրիլի 5-ը:

Հեռ.՝ +374 (322) 21340
Բջջային՝ +374 (55) 820 632

Տեղեկացնում ենք, որ կապ կհաստատվի միայն ընտրված թեկնածուների հետ: