ՄԱՐԿ ՏՅՈՒԼՊԱՆՈՎԸ ԵԻ ՄՅՈՒՍՆԵՐԸ

Հոկտեմբերի 27, 2017
Տեսանյութ` © 2017, Դանա Կավելինա, «Խաղաղության երկխոսություն»:

«Մարկ Լվովիչ Տյուլպանովի պատմությունը ծնվել է «Արենայում»․ աշխատանքային հանդիպումներից մեկի համար մենք պետք է ներկայացնեինք մեր շրջապատում խաղաղությանն ուղղված նախաձեռնությունների մասին պատմող ստեղծագործական աշխատանքներ։ Քանի որ մեր խմբում դա վստահվել էր ինձ, ես զրուցեցի «Արենայի» ուկրաինացի բոլոր մասնակիցների հետ։ Գործընկերներս, ովքեր երկար ժամանակ աշխատել են փախստականների, հակամարտության հետեւանքով ներքին տեղահանվածների խնդիրների շուրջ, ինձ պատմեցին մի քանի պատմություն՝ տղամարդու մասին, ով կարոտում է իր այգին, եղբայրների, ովքեր ուկրաինական կոնֆլիկտում տարբեր դիրքորոշում են զբաղեցրել… Այդ պատմություններից կազմել եմ մեկը, որն առավել ամբողջական կնկարագրի մեր իրավիճակը, այսինքն՝ Մարկ Տյուլպանովի կերպարը հավաքական է»,- ասում է «ԱՐԵՆԱ. Համայնքային թատրոն եւ հանրային արվեստ» ծրագրի ուկրաինացի մասնակից Դանա Կավելինան, ով այժմ Հայաստանում է՝ Վանաձորում։ Այստեղ Դանան շարունակում է իր պատմվածքի մոտիվներով անիմացիոն ֆիլմի ստեղծման աշխատանքները։

Մարկ Տյուլպանովը եւ մյուսները
© 2017, «ԽԵ»: Հեղինակ՝ Աննա Զաքարյան

«Աշխատել մուլտֆիլմի վրա սկսել եմ Կիեւում, «Արենայի» աջակցությամբ։ Ասիստենտ ունեի, ում հետ աշխատում էի, ֆիլմը գրեթե ավարտին էի հասցրել, բայց համակարգիչս գողացան, եւ ողջ նկարահանված նյութը կորավ։ Մնացել էին միայն փորձնական նկարահանումները։ Մտածեցի, որ վերջ, երկրորդ հնարավորություն այլեւս չի լինի։ Բայց մեկ ամիս անց «Խաղաղության երկխոսությունից» առաջարկ ստացա աշխատանքները վերսկսել Հայաստանում, որովհետեւ Կիեւի ստուդիան արդեն փակվել է, ես այնտեղ այլեւս չէի կարողանա աշխատել։ Իհարկե, շատ ուրախացա»,- պատմում է Դանան։

Նկարչուհին նկարահանում է տիկնիկային ֆիլմ, համարում, որ այս ժանրն առավել հոգեհարազատ է դիտողի համար՝ ի տարբերություն հատուկ էֆեկտներով, համակարգչի օգնությամբ ստեղծվածների․«Տպավորություն է ստեղծվում, որ բոլոր դեկորացիաները իրական են, չկա որեւէ կեղծիք, ամեն ինչ կարելի է շոշափել, մարդիկ ծանոթ են այն բոլոր իրերի հետ, որոնք ես նկարում եմ։ Բացի այդ, գիտակցաբար օգտագործել եմ շատ խորհրդային իրեր, որոնք ճանաչելի են Ուկրաինայում, Ռուսաստանում, Հայաստանում եւ այլ հետխորհրդային պետություններում ապրողների համար։ Ամենն, ինչ օգտագործում եմ՝ ձեւափոխում եմ, ջարդում եմ, ավելացնում եմ անծանոթ տարրեր՝ կարծես մեկտեղելով հին խորհրդայինն ու նոր ինչ֊որ բան»։

Վանաձորում մուլտֆիլմի վրա աշխատանքում մասնակցում է ամբողջ «Խաղաղության երկխոսության» անձնակազմը
© 2017, «ԽԵ»: Հեղինակ՝ Արմինե Զաքարյան

Պատմում է, որ Վանաձորում մուլտֆիլմի վրա աշխատանքում մասնակցում է ամբողջ «Խաղաղության երկխոսության» անձնակազմը. «Օգնել են դեկորացիաների կարգավորման հարցում, աջակցել տեխնիկական աշխատանքների իրականացման ընթացքում։ Ուրախ եմ, քանի որ համընդհանուր այս աշխատանքի շնորհիվ ամեն ինչ ընթանում է շատ ավելի արագ ու լավ, քան առաջին անգամ էր։ Պատմությունն ավելի հղկեցի, ստացվում է, առաջին անգամ՝ ես այն փորձնական արեցի, երկրորդ անգամ՝ ավելի մտածված եմ անում։ Թվում է` մուլտֆիլմն ավելի կատարյալ է, իսկ յուրաքանչյուր արար ավելի ավարտուն տեսք կունենա»,- ասում է նա։

Դանան գտնում է, որ Արենա ծրագրին մասնակցությունը, ծանոթությունը այլ մասնակիցների հետ, մյուս հակամարտությունների ենթատեքստին առավել մոտիկից տեղեկանալն ու, վերջապես, Վանաձոր այցելությունն իրեն հնարավորություն են տվել հասկանալու, որ բոլոր հակամարտությունները, թեեւ տարբեր են ու յուրատեսակ, սակայն միեւնույն ժամանակ չափազանց նման են միմյանց, պատմությունն էլ, որի հիման վրա նկարահանվում է ֆիլմը, ընդհանուր կարող է լինել բոլոր հակամարտությունների համար. «Իհարկե, Ուկրաինայում առկա կոնֆլիկտը լոկալ է, ինձ առավել մոտ եւ տրամաբանական է նկարել Դոնբասում ընթացող պատերազմի մասին։ Բայց այն, որ ես նկարահանում եմ Հայաստանում՝ շատ ուժեղ իմաստ ունի, որովհետեւ, ըստ իս, դա ոչ միայն Ուկրաինայի խնդիրն է, այլեւ հակամարտություններում ներգրավված շատ այլ պետությունների ու մարդկանց։ Մեզնից կախված ամեն ինչ պետք է անել, որ դա ինչ֊որ օտար խնդիր չլինի մեզ համար, չմտածենք, օրինակ, որ Ուկրաինայի խնդիրը միայն մերն է, հայ֊ադրբեջանականը՝ հայերինն ու ադրբեջանցիներինը։ Բոլոր մարդիկ, ովքեր պայքարում են խաղաղության համար, պետք է դա անեն միասին։ Շատ մխիթարական է ինձ համար, երբ ցավն ընդհանուր է եւ հուզում է մարդկանց, որոնք շատ հեռու են տվյալ կոնֆլիկտից։ Արենայում, օրինակ, Չեչնիայից մասնակիցները նույնպես արտասվել են լսելով ուկրաինական այս պատմությունը, որովհետեւ նրանք այդ ամենը գիտեն, անցել են դրա միջով։ Եւ ինձ թվում է, որ եթե փոխարինենք Ուկրաինան այլ երկրով, կամ Մարկ Լվովիչին վերանվանենք, միեւնույնն է, պատմությունն այս էլի արդիական ու ճիշտ կլինի», – եզրափակում է նա։

Դեռեւս 2016 թ.-ին, Արենայի Ուկրաինան, ՌԴ-ն եւ Ադրբեջանը ներկայացնող մասնակիցների համագործակցության շնորհիվ ստեղծվեց «Կյանքի ծիածան» կարճամետրաժ վավերագրական ֆիլմը, որը պատմում է Ադրբեջանում իրավապաշտպան կազմակերպությունների գործունեության մասին, փորձում բացահայտել, թե ինչպիսի խնդիրներ եւ ինչպիսի դժվարությունների հետ են բախվում, մասնավորապես, փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները։
© 2016, «ԽԵ»: «Կյանքի ծիածան»

«ԱՐԵՆԱ» ծրագրի իրականացման բոլոր երեք տարիների ընթացքում, մասնակիցներին պարբերաբար հնարավորություն է ընձեռվել իրենց տեղական ակտիվությունների անցկացման կամ դրանց արդյունքում ստեղծագործական միջոցների օգտագործմամբ աշխատանքներ (թատերական ներկայացումներ, կոմիքսներ, վավերագրական եւ անիմացիոն ֆիլմեր) ստեղծելու։ Ուկրաինան, Վրաստանը, Ադրբեջանը, Հայաստանն ու ՌԴ տարբեր շրջանները ներկայացնող տարածաշրջանային խմբերում ներգրավված մասնակիցներից ոմանք արդեն օգտվել են այդ հնարավորությունից, իսկ որոշ աշխատանքներ դեռեւս ընթացքի մեջ են։

Դեռեւս 2016 թ.-ին, Արենայի Ուկրաինան, ՌԴ-ն եւ Ադրբեջանը ներկայացնող մասնակիցների համագործակցության շնորհիվ ստեղծվեց «Կյանքի ծիածան» կարճամետրաժ վավերագրական ֆիլմը, որը պատմում է Ադրբեջանում իրավապաշտպան կազմակերպությունների գործունեության մասին, փորձում բացահայտել, թե ինչպիսի խնդիրներ եւ ինչպիսի դժվարությունների հետ են բախվում, մասնավորապես, փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները։

Այժմ ընթացքի մեջ են նաեւ մյուս անիմացիոն ֆիլմի աշխատանքները․ վանաձորցի նկարիչ Նորայր Համբարյանի ջանքերով վիզուալիզացվում է Արենայում ներգրավված չեչենական տարածաշրջանային խմբի՝ «Կապտուկը» վերնագիրը կրող պատմությունը։
© 2017, «ԽԵ»: Հեղինակ՝ Նորայր Համբարյան

Արենայի շրջանակներում ստեղծված, ծրագրի ադրբեջանցի մասնակիցներից մեկի վավերագրական ֆիլմը՝ հիմնված Լաչինի շրջանից դեռեւս մանուկ հասակում հեռացած, այժմ՝ Բաքվում, ոչ բարվոք պայմաններում բնակվող երիտասարդ աղջկա պատմության վրա, «Իմեջին» խորագիրը կրող հանդուրժողականության եվրոպական փառատոնում արժանացել է առաջին մրցանակին։

Այժմ ընթացքի մեջ են նաեւ մյուս անիմացիոն ֆիլմի աշխատանքները․ վանաձորցի նկարիչ Նորայր Համբարյանի ջանքերով վիզուալիզացվում է Արենայում ներգրավված չեչենական տարածաշրջանային խմբի՝ «Կապտուկը» վերնագիրը կրող պատմությունը։


Ծրագրի գերմանական գործընկերն է՝ «Օվեն» հկ-ն (OWEN – Mobile Akademie für Geschlechterdemokratie und Friedensförderung e.V.)

owen

«ԱՐԵՆԱ. համայնքային թատրոն եւ հանրային արվեստ» ծրագիրն իրականացվում է Գերմանիայի դաշնության արտաքին մշակութային կապերի ինստիտուտի (ifa) “zivik” ծրագրի աջակցությամբ՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության միջոցներով:

02255

aus