ՀՀ ԶՈւ-ՈւՄ ՄԱՐԴՈւ ԻՐԱՎՈւՆՔՆԵՐԻ ՄԻԶՈՑԱՌՈւՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄՈՆԻՏՈՐԻՆԳ

Փետրվարի 14, 2017
Monitoring of the Implementation of the National Human Rights Action Plan in the Armenian Armed Forces
© 2017. Լուսանկարի աղբյուրը` https://pixabay.com

ՀՀ ԶՈՒ-ում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ հանրային քննարկում խթանելու, իրավիճակը հսկողության տակ պահելու եւ տվյալ ոլորտի հետ կապված անարդարությունները վերհանելու նպատակով «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունը 2016թ.-ից սկսած նախաձեռնել է «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագրի» շրջանակներում ՀՀ ԶՈՒ-ում մարդու իրավունքների վերբերյալ գործողությունների իրականացման մոնիտորինգ։

ՄԱԿ-ի #16 եւ #17 կայուն զարգացման նպատակներին աջակցելուն կոչված ծրագիրը նպատակ ունի խթանել քաղաքացիական հասարակության մասնակցությունը ՀՀ ԶՈՒ-ում մարդու իրավունքների պաշտպանության գործին՝ ՊՆ գործունեության մոնիտորինգի գործում քաղհասարակության առավել արդյունավետ ներգրավվածությունն ապահովելու կայուն մեխանիզմների ներդրման միջոցով։

Այս ծրագրով կազմակերպությունը փորձ է անելու բարձրացնել ՊՆ պատասխանատուների, ԱԺ պատգամավորների, ընդհանրապես ՀՀ բոլոր քաղաքացիների եւ միջազգային դերակատարների տեղեկացվածության մակարդակն արձանագրված հաջողությունների ու անհաջողությունների մասին, առաջարկություններ ներկայացնել ՀՀ ԶՈՒ-ում մարդու իրավունքների վիճակի բարելավման նպատակով։

Համաձայն վերը նշված #16 եւ #17 կայուն զարգացման նպատակներին՝ իր ներգրավվածության շրջանակներում ծրագիրը կոչված է.

PROMOTE PEACEFUL AND INCLUSIVE SOCIETIES FOR SUSTAINABLE DEVELOPMENT, PROVIDE ACCESS TO JUSTICE FOR ALL AND BUILD EFFECTIVE, ACCOUNTABLE AND INCLUSIVE INSTITUTIONS AT ALL LEVELS Խթանել խաղաղ եւ ներառական հասարակությունների կառուցումը՝ հանուն կայուն զարգացման, բոլորի համար հասանելի դարձնել արդարությունը, բոլոր մակարդակներում ստեղծել արդյունավետ, հաշվետու եւ ներառական հաստատություններ (թիրախները՝ 16.1, 16.3, 16.6, 16.7 եւ 16.10, տես՝ http://un.am/hy/p/sustainable-development-goal-16

STRENGTHEN THE MEANS OF IMPLEMENTATION AND REVITALIZE THE GLOBAL PARTNERSHIP FOR SUSTAINABLE DEVELOPMENTՈւժեղացնել կայուն զարգացման իրագործման միջոցները եւ ակտիվացնել գլոբալ գործընկերությունը հանուն այս նպատակի (թիրախները՝ 17.16, 17.17, տես՝ http://un.am/hy/p/sustainable-development-goal-17

Ծրագրի շրջանակներում «Խաղաղության երկխոսությունը», հասկանալով թափանցիկության սկզբունքի նշանակությունը եւ հաշվի առնելով տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքը, հրապարակում է ՀՀ ԶՈՒ-ում մարդու իրավիճակին վերաբերող եռամսյակային հաշվետվություններ, որոնք կարելի է գտնել կազմակերպության կայքում՝ հետեւյալ հղմամբ։

Հարցերի, գաղափարների եւ մեկնաբանությունների համար դիմել կազմակերպության ՄԻ ծրագրերի համակարգող Արտաշես Սերգոյանին. asergoyan@peacedialogue.am։