Հունվարի 21, 2016
Hafiza_merkezi_logo_tr-eng_siyah

«Ճշմարտության, արդարության եւ հիշատակի կոնտրոնը» (Hafiza Merkezi) 2011թ.-ի նոյեմբերին Ստամբուլում մի խումբ փաստաբանների, լրագրողների եւ մարդու իրավունքների ակտիվիստների կողմից հիմնադրված, մարդու իրավունքների հիմնախնդրով զբաղվող անկախ կազմակերպություն է։

«Հաֆիզա Մերկեզին» նախկինում կատարված բռնությունների վերաբերյալ ճշմարտությունը բացահայտելու, դրանց մասին կոլեկտիվ հիշողությունն ամրացնելու, վերապրածներին արդարության հասնելու գործում աջակցություն ցուցաբերելու նպատակ ունի։

Իրականացնում է մի շարք գործողություններ, որոնք ներառում են աշխարհում ընդունված ստանդարտներով փաստագրումը, նախադեպերի ուսումնասիրություն, ինչպես նաեւ բռնությունների վերաբերյալ մարգինալացված ճշմարտության եւ նկարագրությունների տարածումը հասարակության լայն շրջանակների համար՝ հեռանկարում ունենալով այդ վայրագությունների զոհերին որպես զոհ ճանաչման եւ ռեաբիլիտացիայի հարցում աջակցությունը։

«Հաֆիզա Մերկեզին» եզակի մոտեցում է օգտագործում իր գործում. հավաքում եւ խտացնում է այլ հետկոնֆլիկտային եւ նախկին բռնապետական երկրներում համանման գործունեություն ծավալած կազմակերպությունների փորձը, գիտելիքներն ու մեթոդները, իր ամենօրյա աշխատանքում նորամուծությունները կատարելագործում եւ տեղայնացնում է թուրքական իրականության համար։

Կայքէջ. http://yeni.hafiza-merkezi.org/
http://dealingwiththepast.org