Հունվարի 19, 2016
paxlogoenwithsloganwebfc-900

«PAX» խաղաղասիրական կազմակերպությունը օժանդակում է քաղաքացիական հասարակության այն խմբերին եւ կազմակերպություններին, որոնք հավատում են խաղաղության հաստատման հնարավորությանը եւ պատրաստ են նպատակաուղղել իրենց գործունեությունը հանուն քաղաքացիների իրավունքների պաշտպանության եւ նրանց անվտանգության ապահովման:

Ձեւավորելով երկարաժամկետ սերտ գործակցություն գործընկերների հետ, «Pax» – ը աջակցում է նրանց Քաղաքացիական Հասարակության եւ Միջազգային Իրավունքի Գերակայունության սկզբունքների վրա հիմնված, խաղաղության հաստատման գործընթացում ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար անհրաժեշտ հմտությունների եւ կարողությունների ձեռք բերման եւ զարգացման գործում: Այս կազմակերպությունը մոբիլիզացնում է հասարակական եւ քաղաքական աջակցությունը խաղաղասիրական եւ անվտանգության ապահովմանն ուղղված նախաձեռնություններում:

«Pax» – ը նպատականշել է իր երեք հիմնական դերակատարումները՝

  • Իբրեւ քաղաքական գործոն, որը, իրավիճակի ուսումնասիրության եւ գործընկերների հետ համագործակցության հիման վրա, կնախաձեռնի, կամ կմասնակցի հյուսիսում եւ հարավում ընթացող քաղաքական գործընթացներին;
  • Իբրեւ անձանց, կազմակերպությունների, գիտելիքների եւ միջոցների միջեւ կապեր ձեւավորող միջնորդ
  • Իբրեւ իր գործընկերների հետ համատեղ խաղաղության հաստատմանն ուղղված ծրագրերի իրականացնող կամ նրանց աջակցող խաղաղասիրական գործընկեր:

«Pax» – ի գործունեությունը իրականացնում է չորս շահառու խմբերի հետ

  • Կոնֆլիկտային կամ հետկոնֆլիկտային երկրներում գործող համագործակցող կազմակերպություններ;
  • Իրենց սկզբունքները ներդնող, համախոհներ եւ թիրախ խմբեր ներգրավող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ
  • Գործունեությունը ֆինանսավորող դոնորներ
  • Խաղաղասիրական գործունեություն իրականացնող Pax-ի աշխատակիցներ

Կայքը՝ http://www.paxvoorvrede.nl