Հունվարի 19, 2016
big_1373965186_8198017

Մեդիա նախաձեռնությունների կենտրոն (նախկին «Ինտերնյուս») հասարակական կազմակերպությունը նպաստում է խոսքի ազատությանն ու ազատ մամուլին Հայաստանում: Կազմակերպության գործունեությունը հիմնված է այն համոզմունքի վրա, որ քաղաքացիական հասարակությունը չի կարող գոյություն ունենալ առանց անկախ եւ ուժեղ զանգվածային լրատվական միջոցների:

Այս կապակցությամբ «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն»-ը կազմակերպում է դասընթացներ արդեն կայացած եւ սկսնակ լրագրողների համար, նպաստում է լրատվամիջոցների գրագիտության մակարդակի բարձրացմանը, հանդես է գալիս հանուն լրատվամիջոցների օրենսդրության բարելավման եւ պաշտպանում է լրագրողների շահերը:

Կազմակերպությունը պատրաստում է մարդու իրավունքների, Եվրոպական ինտեգրման, հակամարտությունների, միգրացիայի (գաղթի), ընտրությունների, ազգային փոքրամասնությունների, գենդերի եւ շատ այլ հարցերի վերաբերյալ բազմակողմանի տեղեկատվություն՝ զանազան թիրախ լսարանների համար:

«Մեդիա նախաձեռնությունների կենտրոն»-ի առաքելությունն է.
Աջակցել ազատ, անկախ եւ բազմակողմանի տեղեկատվության զարգացմանն ու տարածմանը ստեղծագործական եւ նորարարական մոտեցումների կիրառման միջոցով՝ այդպիսով նպաստելով ժողովրդավարական արժեքների հաստատմանը, անհատի բազմազան եւ ներդաշնակ զարգացմանը եւ հասարակության բարեկեցությանը:

Կոնտակտային տվյալներ՝
ՀՀ, 0023, ք. Երեւան, Արշակունյաց 3, 3-րդ հարկ
Հեռախոս՝ + 374 10 58 36 20
Ֆաքս՝ + 374 10 56 90 41
Կայք՝ http://www.mediainitiatives.am