ԱՐԵՆԱ. ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԹԱՏՐՈՆ ԵՒ ՀԱՆՐԱՅԻՆ ԱՐՎԵՍՏ

Դեկտեմբերի 27, 2015
piter_meeting_arena
Լուսանկարը` © 2015, «Միասին» նախագիծ, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստանի Դաշնություն:«Արենա» ծրագրի մասնակիցներ Մարիա Կոլոսովան եւ Ռոման Ալեքսանդրովը օգտագործում են Ֆորում-թատրոնը`որպես երիտասարդների շրջանում քննադատական մտածողություն զարգացնելու գործիք:

«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունն 2015 թ.-ի սկզբից սկսել է իր նոր՝ «ԱՐԵՆԱ. Համայնքային թատրոն եւ հանրային արվեստ» անվանումը կրող ծրագրի իրականացումը: «Արենա»-ն կիրականացվի նախկին խորհրդային երկրներում (ՌԴ, Ուկրաինա, Հայաստան, Ադրբեջան, Վրաստան) եւ այնպիսի չճանաչված երկրներում, ինչպիսիք են Լեռնային Ղարաբաղը, Աբխազիան եւ Հարավային Օսեթիան։

Վերոնշյալ տարածաշրջաններին միավորում է տարիներ շարունակ ձգձգվող կամ վերջերս սաստկացած չլուծված հակամարտությունների, դրանց արդյունքում՝ հասարակությունների շրջանում անտարբերության, վախի մթնոլորտի առկայությունը, մարդու իրավունքների շարունակական ոտնահարումները եւ հասարակության լայն շերտերի մոտ քննադատական մտածողության բացակայությունը։ Այս ամենի պատճառով հասարակական կազմակերպությունների, մարդու իրավունքների ակտիվիստների համար գնալով ավելի ու ավելի է դժվարանում խաղաղասիրության եւ իրավապաշտպանության ուղղություններով աշխատելը՝ հասարակության լայն շրջանների կողմից աջակցության իսպառ բացակայության պայմաններում։

Ծրագրում ներգրավված մասնակիցների աշխատանքը, հիմնականում, ուղղված է լինելու իրենց երկրների հասարակությունները հզորացնելուն, երկխոսության համար ապահով միջավայրի ձեւավորմանը՝ այդ հասարակությունների մասը հանդիսացող այն խմբերի համար, որոնք, չնայած այդ հասարակություններում առկա անբարյացակամ վերաբերմունքին՝ շարունակում են խաղաղասիրական ջանքերը։

Ծրագրի հիմնական նպատակներից է լինելու համայնքային մակարդակով իրականացվող խաղաղասիրության համար համապատասխան արդյունավետ ռազմավարությունների մշակումը: Իրականացնող անձնակազմը ձգտելու է բարելավել խաղաղարար նախաձեռնությունների ազդեցությունը, մոբիլիզացիայի ջանքերն առավել արդյունավետ դարձնել, հզորացնել քաղաքացիական խմբերն այնքան, որպեսզի նրանք կարողանան իրենց աշխատանքը շարունակելու համար անհրաժեշտ մոտեցումներ, մեթոդներ եւ աշխատանքային գործիքներ մշակել։

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք գրել Արմինե Զաքարյանին՝ zarmine@peacedialogue.am

Ծրագրի գերմանական գործընկերն է՝ «Օվեն» հկ-ն (OWEN – Mobile Akademie für Geschlechterdemokratie und Friedensförderung e.V.)

owen

«ԱՐԵՆԱ. համայնքային թատրոն եւ հանրային արվեստ» ծրագիրն իրականացվում է Գերմանիայի դաշնության արտաքին մշակութային կապերի ինստիտուտի (ifa) “zivik” ծրագրի աջակցությամբ՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության միջոցներով:

02255

aus